Հայերեն
Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս 

«Իմ ու Վաչեի հայերեն երկխոսությունների մեծ մասն իմպրովիզ էր». Կարեն Կարագուլյանը՝ «Անորա» ֆիլմի ստեղծման ու կադրից դուրս մնացած պահերի մասին

Մշակույթ

Ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որում իրենց մասնակցությունն են ունեցել նաև հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն և Վաչե Թովմասյանը, այս տարի դարձավ Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր՝ արժանանալով «Ոսկե արմավենու ճյուղի»: Ֆիլմը 2025-ի «Օսկար»-ի գլխավոր հավակնորդ է:

«Անորա»-ի ստեղծման պատմության, ֆիլմի նկարահանումների ու բաց տեսարանների, Կաննում ունեցած ապրումների ու Օսկարի սպասումների մասին Tert.am Life-ը զրուցել է ամերիկաբնակ դերասան Կարեն Կարագուլյանի հետ, ով ֆիլմում մարմնավորում է Թորոսի կերպարը:

Ամերիկացի պրոդյուսերներն իմ դերի համար ուզում էին Բրեդ Փիթին նկարեին

«Շոն Բեյքերի հետ ես արդեն 30 տարի է ընկերություն եմ անում, նրա բոլոր ֆիլմերում խաղացել եմ: 2009 թվականին մենք վերջացրեցինք նրա «Prince of Broadway» ֆիլմը, որով ես նաև մասնակցել եմ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

Գնացի Նյու Յորք Շոնին տեսնելու, նա այնտեղ էր ապրում, հարցրեցի՝ ի՞նչ ես մտածում, հաջորդն ի՞նչ պիտի անենք: Ու նրան պատմեցի մի պատմություն, որը տեղի էր ունեցել Բրայթոն Բիչում: Շոնին այդ պատմությունը շատ հրապուրվեց»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանը:

Կարագուլյանի խոսքով՝ Խորհրդային Միության տարիներին, բոլորն, ովքեր գնում էին Նյու Յորք, սկզբում այցելում էին հենց այդ վայրը:

«Ես նույնպես գնացի ու այն ժամանակ քանի որ գումար չէին թողնում բերել, ես խավիար էի տարել, որը ծովի ափին վաճառեցի:

Այդ պատմությունը Շոնին պատմեցի ու սկսեցինք միասին ֆիլմ գրել:

2-3 տարի գրեցինք այդ ֆիլմի սցենարը, որը կոչվում էր «Խավիար»: Հետո ևս 2 տարի փորձում էինք գումար գտնել այդ ֆիլմը նկարելու համար, չկարողացանք:

Պրոդյուսերներն ամերիկացիներ էին և ուզում էին, որ մեծ դերասաններ նկարահանվեն: Իմ դերի համար, որը պիտի և՛ հայրեն խոսեր, և՛ ռուսերեն, և՛ անգլերեն, ասում էին՝ թող Բրեդ Փիթը խաղա: Չնկարեցինք այդ ֆիլմը, հետո ես մոռացա դրա մասին: Բայց Շոնը չէր մոռացել և 2021-ին այդ ֆոնի վրա գրեց նոր ֆիլմ՝ «Անորա»: Ուղարկեց ինձ ու սկսեցինք»,- պատմեց Կարագուլյանը:

Ես ու Վաչեն արդեն առանց իրար չենք պատկերացնում

Դերասանը պատմեց, որ նկարահանումները շատ լավ են անցել.

«Մեր բախտը շատ բերեց դերասանների հարցում, բոլորը տաղանդավոր ու լավ մարդիկ էին:

Հենց սկզբից բոլորս ընկերացանք, մինչև հիմա էլ ընկերություն ենք անում: Մայքը, Յուրան, Վաչեի մասին չասեմ, որովհետև արդեն առանց իրար չենք կարողանում ապրել:

Ինձ համար մի քիչ բարդ էր այն առումով, որ 3 լեզվով եմ խաղում:

 Մեքենան վարելու տեսարանը դժվար էր, որովհետև Նյու Յորքի Բրայթոն Բիչի խառը փողոցներում, րոպեն մեկ մեկը գցվում է մեքենայի տակ, աջ ձեռքիս տակ մեծ տեսախցիկն էր, բեռնախցիկում Շոնն էր նստած...այդ տեսարանը շատ ժամանակ խլեց, բայց շատ հավես էր անցնում մեր նկարահանումները, բոլորը հաճույք էին ստանում: Շատ ընտանեկան մթնոլորտ էր»,- ասաց մեր զրուցակիցը:

Ֆիլմում իմ ու Վաչեի հայերեն երկխոսությունների մեծ մասն իմպրովիզ էր

Անդրադառնալով ֆիլմում հնչող հայերեն նախադասություններին, Կարագուլյանը նշեց, որ իր համար շատ կարևոր էր, որ լեզուն լինի իր խոսակցական հայրենեով:

«Ես 88 թվականին Հայաստանից գնացել եմ ու նորմալ հայերեն չեմ սովորել խոսել: Ու հիմա իմ լեզում այդպիսին է ինչպես ֆիլմում՝ կեսը ռուսերեն, կեսը հայերեն»,- նշեց նա:

Ֆիլմի ողջ ընթացքում Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը հայերեն երկխոսություններ են ունենում, այնինչ՝ սցենարով 1-2 նախադասություն է գրված եղել: «Մնացածը իմ ու Վաչեի իմպրովիզն էր»,- խոստովանեց նա:

Անդրադառնալով ֆիլմի բաց տեսարաններին՝ Կարեն Կարագուլյանը նշեց, որ ԱՄՆ-ում դա բնավ խնդիր չէ, առավելևս՝ Կաննի դահլիճում, իսկ, որ հայ հանդիսատեսի մի մասը քննադատում է, դա ևս նորմալ է:

«Այստեղ բաց տեսարանների հետ կապված հանդիսատեսը խնդիր չունի, որևէ վատ արձագանք չի եղել: Բայց մեր ֆիլմը բոլորի համար չէ: Հայ ժողովրդի մի մասը կարող է չընդունել, բայց դա նորմալ է:

Շոնն այնպիսի ռեժիսոր է, որ ամեն բան պետք է մաքսիմալ իրական անի»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հուզվեցի, երբ ֆիլմը վերջացավ ու բոլորը ծափահարեցին Կաննի դահլիճում

«Ֆիլմը սկզբից մինչև վերջ առաջին անգամ տեսա Կաննում: Այնտեղ ինձ համար կախարդական ինչ-որ բան կար: Երբ ֆիլմը ցուցադրեցին, այդ դահլիճում շատ ուրիշ ու հետաքրքիր էներգետիկա էր, բոլորը կինոմաններ էին, կինոյի գիտակներ:

Երբ ֆիլմը վերջացավ, բոլորը ծափահարեցին, ես նույնիսկ հուզվեցի: Դրանից հետո մարդիկ անընդհատ փողոցներում մոտենում էին մեզ, ինձ ու Վաչեին հաճոյախոսություններ էին անում ու  զգում էի, որ անկեղծ էր այդ ամենը»,- պատմեց դերասանն ու հավելեց, որ մինչև օրս այդ գործընթացը չի դադարել, դեռ փողոցում մոտենում ու շնորհավորում են:

«Երբ ֆիլմը նկարում էինք, ես ընթացքում մտածում էի, որ օր կգա ու կհարցնեն, ու ինքս ինձ այդ հարցը տվեցի՝ զգո՞ւմ ես, որ ինչ- որ յուրահատուկ բան եք անում, ու ինքս ինձ պատասխանեցի՝ այո:

Շոնը շատ բարձր որակի աշխատանք էր պահանջում և՛ մեզնից, և՛ ինքը՝ իրենից: Նկարչի նման էր աշխատում, առավոտյան գալիս էր, ուզում էր ինչ-որ բան փոխել, բոլորին ասում էր սպասեք ու նկարի վրա փոխում էր այնքան մինչև ստանար իր ուզածը»,- ասաց Կարեն Կարագուլյանն ու հավելեց.

«Խնդրում եմ տարածել, որ մարդիկ ֆիլմը ռուսական դուբլյաժով չնայեն: Իմ ու Մայքի ձայները գուգլ թարգմանությամբ են արել ու փչացրել են ամեն ինչ, խոսքերը փոխել են: Թող մարդիկ հնարավորինս նայեն օրիգինալը կամ գոնե սուբտիտրերով»:

Շատ կուզեմ Շոնին տեսնել Օսկարի բեմում՝ ոսկե, ճաղատ արձանիկը բռնած

«Ես շատ էի ուզում, որ Շոնին նոմինացնեն Օսկարում, որովհետև ինքը արժանի է և ճիշտ ժամանակն է, շատ կուզեմ իրեն տեսնել ոսկե ճաղատ արձանիկը բռնած:

Շատ հրապուրված ենք, որ նոմինացված ենք: Բարդ է կանխատեսել»,- ասում է Կարագուլյանն ու հավելում, որ այն, որ ֆիլմը 6 անվանակարգում նոմինացված է, արդեն մեծ հաղթանակ է:

«Շատ կուզեմ Մայքին ևս տեսնել բեմում, ինքը արժանի է: Իմ ցանկությունն, իհարկե լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթելն է, բայց, եթե դա էլ չլինի, գոնե Շոնը որևէ անվանակարգում մրցանակ ստանա»,- նշեց նա:

Շատ կուզեի ամռանը գալ Հայաստան

««Անորա»-ն փոխեց իմ կյանքում այն, որ հիմա այս ոլորտում կարողանում եմ մերժել, առաջ դժվարանում էի: Փողոցում են սկսել ավելի շատ ճանաչել, երբեմն լավ է, երբեմն՝ ոչ»,- անկեղծացավ Կարեն Կարագուլյանը:

Նա նշեց, որ ֆիլմի ամենամեծ բոնուսներից մեկն իր համար այն է, որ Վաչեի հետ շատ են մտերմացել:

«Ինքը հիմա իմ ամենամոտ մարդկանցից է, ամեն առավոտ խոսում ենք, նոր անցնում մեր գործերին: Երբ մենք ծանոթացանք մեր մեջ եղբայրական էնեգետիկ կապ ստեղծվեց, որը կադրում էլ է երևում: Վաչեի հետ խաղալը հաճույք է:

Շատ կուզեի ամռանը գալ Հայաստան, դեռ հստակ չէ, բայց նպատակ ունեմ: Շատ ուրախ եմ, որ Երևանում ցուցադվում է կինոթատրոններում, և շատ նորմալ է, որ մի մասը ֆիլմը կսիրի, մի մասը՝ ոչ: Դա շատ առողջ գործընթաց է»,- ամփոփեց Կարեն Կարագուլյանը:

Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութԱռանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDS