Գագիկ Ծառուկյանին սադրել հնարավոր չէ
ՔաղաքականությունՈրքան էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանին ներքաղաքական խառը իրադարձությունների մեջ ներքաշելու փորձեր արվեն, միևնույն է, չի ստացվի: Նա իր կեցվածքով բազմիցս է ապացուցել, որ գործի մարդ է, ինչ անում է երկրի բարօրության ու բարգավաճման համար է անում, իսկ ներքաղաքական խժդժությունները միայն խանգարում են գործին:
Սա է պատճառը, որ նրա շուրջ ժամանակ առ ժամանակ հյուսվող ավելորդ խոսակցությունները ինչպես սկսվում, այնպես էլ ավարտվում են, քանի որ երբեք էլ հիմք չեն ունենում: Բոլորին է հայտնի, որ Ծառուկյանի համար ամենակարևորը Հայաստանի կայունության պահպանումն ու կայուն զարգացումն է, ինչին կարելի է հասնել միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Նա իր գործունեությամբ ամեն օր է դա ապացուցում: Մնում է այս ամենը բոլորը տեսնեն ու հասկանան. և երբեք չփորձեն Ծառուկյանին ներքաշել տարաբնույթ խոսակցությունների մեջ, որը ո՛չ միայն նրա տեսակի, այլև գործողությունների հետ որևէ աղերս չունի: