Ե՞րբ վերջապես մարդիկ կկարողանան մեկնել ՌԴ
ՏեսանյութերՌուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի առջև: Նրանց խոսքով, իրենք Հայաստան են ժամանել երկրում արտակարգ դրություն հաստատվելուց առաջ և այժմ չունեն աշխատանք, ցանկանում են հետ վերադառնալ և միանալ իրենց ընտանիքներին:
Քաղաքացի Անահիտ Հովհաննիսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ 90-ամյա հորը Մինվոդի ուղարկելու պահանջով է եկել կառավարության դիմաց բողոքի ակցիային մասնակցելու: Նրա հայրն ամեն տարի այցելության է գալիս իր բարեկամներին և վերադառնում ՌԴ: Այս տարի՝ սահմանները փակ լինելու պատճառով, չի կարողացել հետ գնալ։
«Բոլորը գնացին, տեղ հասան, իմ պապային պատասխան չեն տալիս, ես էլ արդեն տարիքս առած եմ, չեմ իմանում ոնց հարցին լուծում տամ, որ կարողանամ ուղարկել»,-ասաց նա։