«Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին»
ՔաղաքականությունՄամուլում շրջանառվում է տեղեկություն, որ այսօր ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը զգուշացրել է Սրբուհի Գալյանին, որ լրագրողները նկարում են, վերջինս նայել է տեսախցիկին ու ծամածռել դեմքը:
Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Փաստի» հարցին ի պատասխան նշեց, որ իրականում նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին, ինչը, դրական էմոցիաներ առաջացնելու փոխարեն, մեկնաբանվել է «ըստ ճաշակի»։