Թրամփը կարգադրել է 100 օրում լուծել Ուկրաինայում հակամարտությունը․ WSJ
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի հարցով իր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգին հանձնարարել է 100 օրում դադարեցնել ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը, գրում է Euromedia24-ը:
Նրա գնահատականներով՝ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գործարք կնքելը շատ ավելի բարդ խնդիր կլինի, քան Թրամփն էր պատկերացնում նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ նա ասում էր, որ կավարտի հակամարտությունը նախքան պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելը»։
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ամերիկացի նոր առաջնորդը մտադիր է անձամբ վերահսկել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի առաջընթացը։