Լավրովը խոսել է «3+3» ձևաչափի մասին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը խոստումնալից է համարում Հայաստանի մասնակցությամբ «3+3» խորհրդակցական ձևաչափի աշխատանքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հաստատեցինք մեր շահագրգռվածությունը «3+3» խորհրդատվական ձևաչափի գործարկման նկատմամբ։ Հարավային Կովկասի երեք երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և նրանց երեք հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, ընդգրկված են այստեղ»,- ասել է Լավրովը։
Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությունը 2020 թվականի վերջին առաջ է քաշվել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Թայիփ Էրդողանի կողմից, որը հետագայում անվանվել է «3+3»։
Ռուսաստանը և Իրանը ողջունել են այս գաղափարը։
Հայաստանը նույնպես միացել է այդ ձևաչափին։
Հետևեք մեզ՝ այստեղ