Կնոջը խաբել են՝ համոզելով, որ հանդիպում է Բրեդ Փիթի հետ
ՏեսանյութերՖրանսիացի կինը խաբեբայության արդյունքում կորցրել է 800 000 դոլար, գրում է People-ը։
Խաբեբաները ներկայացել են որպես Բրեդ Փիթ, ինչը նրան ստիպել է ենթադրել, որ նա հանդիպում է հենց նրա հետ, և որ վերջինս օգնության կարիք ունի՝ վճարելու բժշկական օգնության համար:
Բրիտանական The Times թերթը և ֆրանսիական AFP և BFM TV-ն հաղորդում են, որ կինը, ով հայտնի է որպես Աննա, խոսել է ֆրանսիական TF1 հեռուստաալիքի հետ:
Հաղորդվում է, որ Աննան ֆրանսիական հեռուստաալիքին ասել է, որ իր հետ առաջին անգամ առցանց կապ է հաստատել ինչ-որ մեկը, ով պնդում էր, որ Փիթի մայրն է։
Չնայած իր թերահավատությանը, կինը կապը պահպանել է այնքան ժամանակ, մինչև հաղորդագրություն է ստացավել ինչ-որ մեկից, որը պնդում էր, թե ինքը դերասանն է: