Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ)
ՀասարակությունՃապոնական Mazda մեքենաշինական ընկերությունը Բրյուսելի ավտոսրահում ներկայացրել է էլեկտրիֆիկացված liftback 6e մոդելը, որը եվրոպական շուկայում կդառնա բենզինային «վեցյակի» իրավահաջորդը: Եվրոպայում նոր մոդելի վաճառքը կսկսվի այս ամառ, գրում է autopilot.ru-ն։
Մեքենայի երկարությունը 4921 մմ է, անիվի բազան՝ 2895 մմ: 68,8 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցով մոդելի հիմնական տարբերակը WLTP ցիկլով կարող է անցնել մինչև 479 կմ՝ առանց վերալիցքավորման, իսկ հետևի էլեկտրական շարժիչի հզորությունը 258 ձիաուժ է: Այն հնարավորություն է տալիս մինչև 100 կմ/ժ արագություն զարգացնել 7,6 վայրկյանում:
Մինչդեռ Long Range մոդելը համալրված է 80 կիլովատ հզորությամբ մարտկոցով (անցնում է 552 կմ մեկ լիցքավորումով), որի հզորությունը 245 ձիաուժ է։
Երկու տարբերակներում էլ առավելագույն արագությունը սահմանափակված է 175 կմ/ժ-ով: