Հանցավոր անգործության հետևանքները հենց այսպիսին են լինում․ Բաբկեն Հարությունյան
Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կորոնավիրուսով վարակակիրների թիվը այսօր ավելացել է180-ով։ Սա իսկապես աննախադեպ թիվ է մեր երկրի համար։ Նիկոլը եթեր է մտել և ժողովրդին խնդրում-հորդորում է լուրջ վերաբերվել վիրուսին, պահել համապատասխան կանոնները՝ վիրուսի տարածումը նվազեցնելու համար։
Ճիշտ է ասում Նիկոլը, բայց ասում է շատ ուշացած և չի ասում, որ վիրուսի տարածումը դարձել է անվերահսկելի, որովհետև ժամանակին վիրուսի տարածման դեմ քայլեր չի ձեռնարկել, ժամանակին անլրջացրել է վիրուսի վտանգավորությունը՝ հայտարարելով, որ դա վտանգավոր վիրուս չէ, որ արաղով կախտահանի և պինցետով կհանի վիրուսը, որ ՍԴ 7 անդամներին փոխելու համար իրականացվող քարոզարշավը պետք է շարունակվի, որ, որ ․․․։
Հանցավոր անգործության հետևանքները հենց այսպիսին են լինում և իշխանությունը պետք է ենթարկվի պատասխանատվության՝ վիրուսի տարածման դեմ ժամանակին ցուցաբերած անգործության համար»։