ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի դեմ այս շաբաթ․ Axios
ՔաղաքականությունԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այս շաբաթ կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի դեմ։ Այս մասին աղբյուրներին հղումով հայտնում է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը, հայտնում է Euromedia24-ը։
«Բայդենի վարչակազմը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել նախագահ Նիկոլաս Մադուրոյի վարչակարգի դեմ Վենեսուելայում այս շաբաթ, ուրբաթ օրը նախագահական «երդմնակալության» նախօրեին, ինձ ասացին ԱՄՆ երկու պաշտոնյաներ:
Պետքարտուղարությունը կարող է հայտարարել պատժամիջոցների առաջին փուլի մասին չորեքշաբթի օրը»,-X-ում գրել է լրագրողը:
2024 թվականի հուլիսի 28-ին Վենեսուելայում ընտրություններ են տեղի ունեցել, որոնցում հաղթել է երկրի ներկայիս ղեկավար Մադուրոն։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 51,95%-ը։ Նրա հիմնական հակառակորդ Էդմունդո Գոնսալես Ուրուտիան ստացել է ընտրողների 43,18%-ի աջակցությունը։
Ընդդիմության առաջնորդներից Մարիա Կորինա Մաչադոն արդեն ընտրությունների օրը ասել է, որ Գոնսալեսի թիմը չի ընդունի ընտրություններում պարտությունը։