ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 թռչնագրիպից առաջին մաhը․ մանրամասներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգներում թռչնագրիպի H5N1 տիպի առաջին մահն է գրանցվել։ Դեպքը ֆիքսվել է Լուիզիանա նահանգում։
Այս մասին հաղորդվում է տեղի առողջապահության վարչության կայքում։ Անցյալ տարվա սկզբից ամբողջ աշխարհում թռչնագրիպի վիրուսի բռնկումներ են գրանցվել, գրել են ԶԼՄ-ները։
Մահացածը 65 տարեկանից բարձր է եղել, և նախկինում նրա մոտ ուղեկցող հիվանդություններ են ախտորոշվել։ Վարակումը տեղի է ունեցել ինչպես ընտանի, այնպես էլ վայրի թռչունների հետ շփումից հետո: Լուիզիանայի առողջապահության նախարարությունը նշել է, որ այս դեպքը մինչ այժմ նահանգում գրանցված միակ դեպքն է, ինչի հետևանքով բնակիչների շրջանում H5N1 թռչնագրիպի տարածման ռիսկը ցածր է մնում։
Հետևեք մեզ՝ այստեղ