«Գազպրոմ»-ը հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով
Տնտեսություն«Գազպրոմը» հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով: Այս մասին հայտնել են «Գազպրոմ»-ից։
«Այդ կապակցությամբ, պայմանագրի դրույթների և Ռուսաստանի օրենսդրության գործող նորմերի հիման վրա, «Գազպրոմ» ՓԲԸ-ն 2025 թվականի հունվարի 1-ի Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից սահմանում է Մոլդովա բնական գազի մատակարարումների սահմանափակում օրական մինչև 0 խմ: Սահմանափակումն ուժի մեջ կմնա մինչ այդ, քանի դեռ «Գազպրոմ» ՓԲԸ-ն այլ բան գրավոր չի հայտնել «Մոլդովագազ»-ին»,- նշել է «Գազպրոմ»-ը: