Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում
ՀասարակությունԱյսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Վարդգես Ծառուկյանը իր վարած բեռնատար «Gazel»-ով Երևան-Վանաձոր ավտոճանապարհից դեպի Երնջատափ գյուղ տանող՝ Աստվածընկալի ձորի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 7 մետր գլորվել և կողաշրջված հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, հրաժարվել է հիվանդանոց մեկնել, բժիշկները նրան տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակւոմ փաստաթղթեր են ձևակերպվում:
Ճանապարհին եղել է մերկասառույց և ճանապարհը սպասարկող Ճանշինը աշխատանքներ չի կատարել՝ այն աղ ու ավազով մշակելու ուղղությամբ: