Mercedes-Benz մեքենաների համար եռաթև նշանի արտադրողն իրեն սնանկ է հայտարարել
ՏեսանյութերԳերմանական Gerhardi Kunststofftechnik GmbH ընկերությունը, որը հայտնի է Mercedes-Benz մեքենաների համար եռաթև նշանի արտադրությամբ, իրեն սնանկ է հայտարարել: Այս մասին ասվում է Bloomberg-ի հրապարակման մեջ։
Ընկերությունն այս որոշումը կայացրել է ծախսերի աճի և պահանջարկի թուլացման պատճառով: Միևնույն ժամանակ, ընկերության 1,5 հազար աշխատակիցների ապագան մնում է անորոշ։
Gerhardi ընկերությունը հիմնադրվել է 1796 թվականին՝ որպես մետաղական իրերի արտադրող։ 20-րդ դարում այն դարձել է Mercedes-Benz Group AG-ի վանդակաճաղերի, բռնակների և քրոմապատ զարդարանքի հիմնական մատակարարը: Այնուհետև բրենդն անցում է կատարել պլաստմասսայի արտադրությանը՝ միաժամանակ շարունակելով ապրանքներ մատակարարել գերմանական ավտոարտադրողին։