Հայերեն
Կյանքից հեռացել է պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Ուզել են Արշակ Սրբազանի գրպանը բան գցեն, հիշել են՝ սքեմը գրպան չունի. Հայկ Մամիջանյան Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին Բանակցային փաստաթղթերի վերաբերյալ ես պատրաստ եմ ցանկացած պահի բանավիճել․ Էդմոն Մարուքյան Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» 

Գագիկ Ծառուկյանի ծավալուն հարցազրույցը անվտանգային, տնտեսության, տարածաշրջանային, մարզական ոլորտներին առնչվող կարևորագույն մի շարք թեմաների վերաբերյալ

Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանն այսօր ծավալուն հարցազրույց է տվել www.168.am կայքին, որտեղ հանգամանորեն անդրադարձել է անվտանգային, տնտեսության, տարածաշրջանային, մարզական ոլորտներին առնչվող կարևորագույն մի շարք թեմաների: Հարցազրույցում ներառված կարևորագույն հատվածները ներկայացնում ենք ստորև:

Ձեռքբերումների և խնդիրների մասին

- Իհարկե, կան ոլորտներ, որտեղ ձեռքբերումներ եղել են, կան ոլորտներ, որտեղ՝ ոչ։ Բայց ամբողջական ընկալման մեջ մենք ապրում ենք բաց վերքի պայմաններում։ Լուծված չէ անվտանգության խնդիրը, մեզ էլի սպառնում են, նոր պահանջներ են դնում, Բաքվի բանտերում մենք ունենք հայեր, ընդ որում արժանի, մեր պետության համար գործ արած, կյանք դրած մարդիկ։ Անվտանգային սպառնալիքները շարունակվելու են նաև եկող տարի։ Մենք ունենք Արցախի մեր հայրենակիցների բազմաթիվ սոցիալական խնդիրներ։ Մարդիկ տուն-տեղ, աշխատանք, ունեցվածք կորցրած՝ փորձում են շարունակել իրենց կյանքը և ունեն մշտական աջակցության կարիք։ Մի խոսքով խնդիրները շատ են, անելիքները՝ ավելի շատ։

Ներքին հարաբերությունների մասին

- Մի բան պայմանավորվենք. ես ոչ մի միտք, ոչ մի նախադասություն չեմ ասում որպես կուսակցության ներկայացուցիչ։ Չեմ ասում՝ քաղաքական շահի կամ հեռանկարի համար։ Ես խոսում եմ որպես անհատ, որպես հայ մարդ, որպես Գագիկ Ծառուկյան։ Հայաստանն այն վիճակում չէ, որ կուսակցական կամ անձնական շահի տեսակետով ապրես։ Իրոք շատ բարդ փուլ է, ու պետք է վեր կանգնել կուսակցական կամ ցանկացած այլ նեղ պատկերացումից։

Եվ հենց այդ կարգավիճակով եմ ասում, որ ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք այսօր, ներքին, ներհասարակական հաշտեցման խնդիրն է։ Սա ասել եմ նաև անցյալ տարի այս օրերին։ Ասում եմ նաև հիմա. մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ, տարբեր տեսակետներ, բայց այսչափ իրար ատել չի կարելի։ Ես խոսում եմ ժողովրդի´ մեջ առկա բարիկադավորման մասին։ Մարդկանց միջև ներքին թշնամանքը անթույլատրելի չափերի է հասնում։ Սա լավ տեղ չի տանելու։ Մարդիկ դադարել են լսել իրար, ամեն մեկը վստահ է իր ասածին ու ատում է դիմացինին։ Սա անթույլատրելի է։

Համահայկական միասնականության մասին

Կարևորագույն խնդիր է հայկական աշխարհի, համայն հայության միասնականության կորուստն է։ Այն, ինչով մենք հպարտանում էինք, և ինչով մենք ուժեղ էինք, այսօր չկա։ Աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը դադարում են լինել մի ամբողջի, հայության մասնիկ։ Սա չափազանց մտահոգիչ է, և վիճակը փոխելու համար շատ մեծ գործ կա անելու։ Երբ սկսվեց Բեյրութի ռմբակոծությունը, առաջին բանը որ մտածում էի, մեր հայրենակիցների վիճակն էր։ Ես զանգեցի Արամ Առաջին կաթողիկոսին, ճշտեցի՝ ինչի՞ հրատապ կարիք կա, ի՞նչ կարող եմ անել ես մեր հայության համար։ Շատ արագ կազմակերպեցինք և ինչ հնարավոր էր արեցինք։ Ինչո՞ւ եմ սա ասում. մենք պետք է ապրենք մեկս մյուսի հոգսերով, աշխարհի ո՜ր ծայրերում լինենք՝ հայը օգնի հային, նեցուկ լինի, օգտակար լինի։ Հենց սկսենք այսպես մտածել՝ մենք կդառնանք ուժեղ և հարգված ժողովուրդ։ Մենք պետք է ստիպենք, որ աշխարհը մեզ նորից հարգի։

Հեռանկրային ծրագրերի մասին

- Ընդլայնվող ԲՐԻԿՍ-ի հետ սերտ շփումները, համագործակցությունը և ինտեգրումը ստրատեգիական առումով ամենահեռանկարայինն են Հայաստանի համար։ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի ներկայությունն այնտեղ արդեն ամեն ինչ ասում է: ԲՐԻԿՍ-ի հետ աշխատանքը մեզ համար կապահովի մեծ շուկաներ ու լոգիստիկ հնարավորություններ։ Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է, Իրանը՝ մեր անմիջական սահմանակիցը, Չինաստանի հետ ունենք համագործակցության անվերջ հնարավորություններ՝ խոշոր ծրագրերի իրականացման առումով, Հնդկաստանի հետ կարող ենք անել այնպիսի ծրագրեր, որոնք հիմա անում են ուրիշները, իսկ մենք բարի նախանձով ենք նայում։

Պետք չէ անտեսել նաև այն փաստը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են ԲՐԻԿՍԻ անդամակցության, իսկ դա նշանակում է լրիվ նոր իրողություններ մեր տարածաշրջանում, և հարցերի լուծման նոր հնարավորություններ։ Հիմա Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալով առաջին տեղում է ՌԴ-ն, և այստեղ պետք է նաև հաշվի առնենք ՌԴ-ում ապրող շուրջ 2,5 մլն մեր հայրենակիցների ներկայությունը։ Երկրորդ տեղը Եվրամիությունը զիջել է Միացյալ Արաբական Էմիրություններին: Իսկ 4-րդ և 5-րդ տեղերում են Չինաստանն ու Իրանը: Բարձր են Հնդկաստանի հետ աճի տեմպերը: Այսպիսով տեսնում ենք, որ առաջին հնգյակի չորս պետությունները ԲՐԻԿՍ անդամներն են, և սա իրականությունն է, որի հետ պետք է հաշվի նստել:

Ակնհայտ է, որ այսօրվա աշխարհում տնտեսական իրողությունները պետք է թելադրեն նաև քաղաքական կողմնորոշումները՝ ի շահ մեր պետության ու նաև պետության անվտանգության ապահովման: Ճանապարհներ, նոր տրանսպորտային ուղիներ, լոգիստիկ նոր հնարավորությունների անխափան շահագործում. այս ամենը հնարավոր է այս մեծ ստրատեգիական կողմնորոշման շրջանակներում, քանի որ այդ պարագայում ՀՀ-ն կգտնվի գործընկեր պետությունների շահերի տեսադաշտում: Եթե ընդամենը պարզ հայացք նետենք մեր աշխարհագրությանը, ակնհայտ կդանա, որ ՀՀ արտահանման 80%-ից ավելին կարող է իրականացվել հենց ԲՐԻԿՍ-ի քարտեզի շրջանակում։
Հասկանալի է, որ ԲՐԻԿՍ-ի հետ սերտ համագործակցությունը ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով նոր ճարտարապետություն է ձևավորում աշխարհում և մեր տարածաշրջանում:

Ես շատ կուզենամ, որ Հայաստանի քաղաքական, քաղաքագիտական, փորձագիտական հանրությունը սկսի այս թեմայի առարկայական քննարկումը։ Մեր հասարակությանը պիտի ներկայացնենք իրական հնարավորությունները, հեռանկարը, գաղափարի էությունը։ Ես ինքս պատրաստ եմ օժանդակել որակյալ քննարկումների պրոցեսին, որտեղ կլինի միտք, գաղափար, փաստ, հաշվարկ։

Տնտեսության մասին

- Ես իրական հողի վրա, գործարարների և սովորական մարդկանց հետ մշտական շփումներից գիտեմ, համակարգաստեղծ ձեռնարկությունների ցուցանիշների և խնդիրների հիման վրա գիտեմ մեր տնտեսության ներկա և դեռևս չերևացող խնդիրները, և դրանք ինձ անհանգստացնում են։

Վերջին ամիսներին կտրուկ դանդաղել է տնտեսական ակտիվության և տնտեսական աճի տեմպը:
Նկատվում է վերաարտահանման ծավալների կտրուկ նվազում, հարկային բեռի մեծացում: Մի շարք կոնկրետ հարկերի գծով՝ ակցիզային հարկի, շրջանառության հարկի, կան օրենքների նախագծեր, որոնք բացասական ուղերձներ են հղում բիզնեսին: Մասնագիտական ծառայությունների մասով շրջանառության հարկն էապես բարձրանում է, մի շարք ծառայություններ էլ տեղափոխվում են ավելացված արժեքի հարկման դաշտ։ Մոտավորապես 14-15 հազար գործող սուբյեկտներ հայտնվում են նոր իրավիճակում, ու շատ դժվար է կանխատեսել՝ նրանք կշարունակե՞ն իրենց աշխատանքը, թե՞ կտեղափոխվեն ստվերային դաշտ, կամ՝ հարևան երկիր, կամ գուցե ընդհանրապես կփակվեն։ Իմ կարծիքով, մի շարք մասնագիտական ծառայությունների մասով այդ բարձրացմանը չի կարելի գնալ, պետք է այլ լուծումներ տալ։ Փաստաբանների, հաշվապահների, աուդիտորների ծառայություններից տասնյակ հազարավոր մարդիկ ու այլ բիզնեսներ են օգտվում: Գնաճ է լինելու ամենատարբեր ոլորտներում միաժամանակ։

Մեկ այլ խնդրի մասին. մենք ականատես եղանք դրամի կտրուկ արժեզրկմանը և հակառակ պրոցեսին, և դա՝ ընդամենը հաշված օրերի ընթացքում։ Ենթադրաբար պետք է սպասել նոր տատանումների: Այս տատանումները ձեռնարկությունների գործունեության համար ցանկալի չեն։ Պետությունը մակրոտնտեսական մակարդակում պետք է ապահովի որոշակի կայունություն և այդ մեսիջները ժամանակին հղի, որպեսզի ձեռնարկատերերը կարողանան իրենց ռիսկերը կառավարել:

Լուրջ խնդիր է պետական պարտքի մեծացումը։ Պետական պարտքը հասել է 12,7 միլիարդ դոլարի: Մեզ նման փոքր երկիրն իրավունք չունի այդքան պետական պարտքի աճ տալու, քանի որ միայն այդ պարտքի սպասարկման գումարներն արդեն մեր պետական բյուջեի համար ահռելի ծավալներ են կազմում:

Ընդհանրապես հարց է ծագում. մենք ունե՞նք տնտեսական զարգացման մոդել, թե՞ ոչ: Սրա պատասխանը շատ կարևոր է՝ գործարար աշխարհի համար, օտարերկրյա ներդրողների համար։
Բայց ես տեսնում եմ նաև իրողություններ, որոնք բարդացնելու են սովորական քաղաքացու կյանքը՝ տրանսպորտի թանկացում, գույքահարկի մեծացում և այլն։ Լուրջ խնդիր է լինելու ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման պրոցեսը։ Պատրա՞ստ ենք նման ծավալուն պրոցեսի. իհարկե՝ ոչ։ Բնակչության երևի 90 տոկոսը տեղյակ էլ չի, որ հայտարարագիր պետք է լրացնի։ Ընդհանրապես ցանկացած խստացման, բարեփոխման համար նախ պետք է ստեղծել պայմաններ, հետո նոր` պահանջել, նախ ստեղծել պայմաններ, հետո նոր` վերահսկել։ Հակառակ դեպքում լավ գաղափարը ուղղակի մարդուն վատություն անելու, անելանելի դրության մեջ դնելու գործիք է դառնում։

Մարզական նվաճումների մասին

- Չեմ ուզում թվարկել մեդալների քանակը տարբեր մարզաձևերում, տարբեր տարիքային խմբերում։ Թիվն իրականում շատ մեծ է, ու մեր փոքր Հայաստանի դրոշը մշտապես բարձրանում է տարբեր երկրներում, մեր հիմնը հնչում է։ Սպորտին վերաբերող հարցին կուզեմ երկու այլ տեսանկյուններից անդրադառնալ։ Նախ՝ դա արված հսկա աշխատանք է՝ ենթակառուցվածքների, ստեղծում, մարզադպրոցների ստեղծում, մարզիչների վերապատրաստում, մարզիչների ու մարզիկների խրախուսման արդար համակարգի ներդրում և այլն։ Մի պահ պատկերացրեք՝ հայ մարզիկը ոսկե մեդալ է բերում աշխարհի առաջնությունում, ու եթե հանկարծ երկրորդ մեդալն արծաթ է լինում, մեր հասարակությունը նեղվում է։ Այդ պահին կարծես մոռացվում է, որ փոքրիկ Հայաստանն այդ առաջնություններում մրցում է հսկաների հետ՝ Չինաստանի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Իրանի և այլ խոշորների հետ։ Մենք արժանապատիվ մրցում ենք, հաղթում ենք։ Մենք ունենք փայլուն մարզիկներ, մարզիչներ, և դա 5-10-15 տարի կատարածի արդյունքն է։ Մյուս տեսանկյունը. երբ մեր մարզիկը, հայ մարզիկը մրցում և հաղթում է, դա ստեղծում է համահայկական միասնական ուրախության մթնոլորտ, մենք մոռանում ենք մեր անհամաձայնությունները, ուժ ենք ստանում, սկսում ենք հավատալ մեր կարողություններին։ Դա մարզիկին էլ է ուժ տալիս, մեզ բոլորիս էլ։ Օրինակ ինչպե՞ս կարող ես քեզ հզոր ու հպարտ չզգալ, երբ ընդամենը օրեր առաջ մեր ծանրորդ Վարազդատ Լալայանը ճանաչվեց աշխարհի ամենաուժեղ մարդը: Սա համազգային հպարտության թեմա է:Աշխարհի բոլոր ծայրերից զանգեր եմ ստանում, բոլոր համայնքներից հետևում են մեր մարզիկների հաջողություններին։ Այդպես պիտի լինի բոլոր ոլորտներում, պիտի ձգտենք մեր քայլերն այնպես կառուցել, որ դրանք միավորեն հայությանը։Ես դրան իսկապես հավատում եմ։ Ինչ վերաբերում է ապագա մեդալներին ու հաջողություններին, ապա պետք է շարունակել ամեն օր աշխատել, ստեղծել, նոր մարզադպրոցներ բացել, կրթել, մարզիչներին վերապատրաստել, մարզական բժշկությունը զարգացնել, մասսայական սպորտը զարգացնել։

Ադրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերություններում խաղաղ օրակարգ առաջ մղելու համար. Հաջիև«Ձյունանուշ լինելու մասին երազում էի 2-րդ դասարանից»․ Ջուլիետա Ստեփանյանը կմարմնավորի Սնեգուրաչկա ՎլադիմիրովնայինՀայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՔաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ․ ՖիդանՄբապեն արձագանքել է ԱԱ-2026-ի վիճակահանությանը Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան․ Էդմոն ՄարուքյանՀայաստանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 70-ը․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն աջակցում է CaseKey ուսանողական մրցույթին. տեսանյութ Կյանքից հեռացել է պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Մենք պետք է դառնանք պետական հետաքրքրություններով առաջնորդվող ժողովուրդՄեր խնդիրը Հայաստանի և Սփյուռքի միջև ամուր կամուրջներ կառուցելն է․ Մենուա Սողոմոնյան Հայ թոշակառուն չպետք է ապրի աղքատ, երբ հարևան երկրներում արժանապատիվ ծերություն կա․Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» միավորումը խորապես վշտացած է հայտնի բժիշկ և հասարակական գործիչ Արտավազդ Սահակյանի անժամանակ մահովՎայոց Ձորում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը ջերմ ընդունելության է արժանացելՔՊ-ում դեռ որոշում են՝ ինչպես կազմել ընտրացուցակըԱլիևը նոր պահանջներ է դնում, իսկ Փաշինյանը ձկան պես լուռ էՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետԵվս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները. ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեԵրևանում տեղի է ունեցել «ԵԱՏՄ. ինտեգրացիա և հնարավորություններ» կրթական մարաթոնը Կենսաթոշակային համակարգը պետք է համապատասխանեցվի սպառողական զամբյուղին և գնաճին․ Ցոլակ ԱկոպյանՏավրիչեսկի Պալատում ելույթ ունենալը մեծ պատիվ է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Բրիտանական ազդեցությունը աճում է Հարավային Կովկասում Tesla-ի արևային վահանակներ. Ընկերությունը վերադառնում է բիզնեսին և ԱՄՆ-ում թողարկում է նոր մոդել Կճոյան-Փաշինյան եղբայրություն, Եկեղեցին ԿԳԲ-ական մեղադրանքների լույսի ներքո Այն մասին, թե ինչպես կեղծ «ժողովրդավարության բաստիոնը» Եվրոպայի լրիվ իրական հակառեկորդ է սահմանել. Ավետիք ՉալաբյանԱյս անձնավորության համար մարդիկ կարծես պարզապես վիճակագրական ցուցանիշ են․ Հրայր Կամենդատյան Խոստացան ինքնիշխանություն, բերեցին ավելի մեծ կախվածություն և վտանգներՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ քաղաքական ճնշման և գույքի բռնազավթման վտանգավոր նախադեպ Եկեղեցու վրա նոր ճնշումը՝ պետության ներգործության վտանգավոր սահմանում Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging CellԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավականՀայաստանի կալանավայրերը լի են դատավճիռ չունեցող մարդկանցով․ Ավետիք Չալաբյան Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆՊուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթություններըԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարՔաղաքացին ցանկացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ Հայաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ Ռուսաստանի առաջատար համալսարանների ցուցահանդես և շնորհանդես «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան Կամ բոլորս միասին պայքարում ենք ինքնիշխան Հայաստան ունենալու համար, կամ մեր հայրենիքը ադրբեջանացվում է․ Էդմոն Մարուքյան«Մեր ձևով» շարժմանն է միացել արդեն 11,000-րդ կամավորը, ինչը խոսում է մարդկանց` հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացման մասինԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն