Շրջանառության մեջ են դրել առաջարկն իրագործելու փաթեթը. «Հայաստանը ես եմ»-ի հայտարարությունը
ՔաղաքականությունՊԱՏԱՍԽԱՆ 10
Շրջանառության մեջ են դրել առաջարկն իրագործելու փաթեթը
Սիրելի հայրենակիցներ,
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներ,
Առողջապահության նախարարությունից ստացանք մեր 10-րդ առաջարկ պահանջի պատասխանը, որում նշվում է, որ շրջանառության մեջ են դրել առաջարկն իրագործելու փաթեթը
Հիշեցնենք ՝ առաջարկը վերաբերում է Հայաստանում ընդունված, սակայն չգործող դեղատոմսերի դուրս գրման և դեղատոմսով դեղերի ձեռքբերման պահանջի չեղարկմանը, առանց դեղատոմսերի դեղերի շրջանառությանը, ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության պահպանմանը։