Արագածոտնում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն, վերջինն այրվել է․ Shamshyan
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են 64-ամյա Սասուն Մ.-ի վարած «BMW» մակնիշի և 41-ամյա Գագիկ Ի.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բերաբեխատաբար տուժածներ չկան, սակայն «BMW»-ում հրդեհ է բռնկվել:
Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդներն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Հետևեք մեզ՝ այստեղ