Նրանց հետ թեյ կխմեի. Պուտինը ջերմորեն հիշել է Քոլին, Շիրակին և Բեռլուսկոնիին
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմ հիշողություններ է պահպանել համաշխարհային քաղաքական գործիչներ Հելմուտ Քոլի, Ժակ Շիրակի և Սիլվիո Բեռլուսկոնիի մասին: Մեծ մամուլի ասուլիսի և «Ուղիղ գծի» ժամանակ Ռուսաստանի առաջնորդը նշել է հայտնի պատմական դեմքերի, որոնց հետ կցանկանար մեկ բաժակ թեյ խմել:
ՌԴ նախագահի խոստովանությամբ՝ նա շատ բան է սովորել Քոլից, ում հետ ժամանակ առ ժամանակ հանդիպում էր։ Քոլի հետ զրույցները Պուտինն օգտակար է համարել իր համար։
Ֆրանսիայի նախագահ Շիրակին ՌԴ նախագահը անվանել է քաղաքավարի և ինտելիգենտ մարդ։ Լավ իմաստով ճարպիկ էր Իտալիայի հանգուցյալ վարչապետը։ Նրանք բոլորն էլ անհատականություններ էին՝ սեփական կարծիքներով և կենտրոնացած էին իրենց երկրների պետականության վրա։ Պուտինը հայտարարել է, որ շատ է գնահատում ընկերներին։
Իսկ ներկայում կուզենար ավելի հաճախ շփվել ընկերների և մտերիմների հետ։