Պետք չէ․ Ալիևը՝ թուրքական ռազմաբազաների մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությանը և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու պլանների մասին տեղեկությունները քաղաքական շահարկումներ են։
«Եթե կարճ, պետք չէ, եթե ես մի փոքր ընդլայնեմ իմ պատասխանը, հաշվի առնելով այն, որ ժամանակ առ ժամանակ նման տեղեկություններ են հայտնվում որոշակի լրատվամիջոցներում, ապա պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա»,- ասել է Ալիևը «Ռուսաստանն Այսօր» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելեւի հետ զրույցում։
Ադրբեջանի ղեկավարը տեղեկատվական կեղծիք է անվանել Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու ծրագրերի մասին տեղեկությունները, քանի որ «այսօր գրեթե անհնար է մեկ ռազմաբազա թաքցնել աշխարհի որևէ կետում»։ Ալիեւի խոսքով՝ այս տեղեկությունը քաղաքական շահարկումների բնույթ է կրում։
Հետևեք մեզ՝ այստեղ