Հայերեն
Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս 

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն իր հնգամյա տարեդարձը տոնեց գալա-համերգով

Մշակույթ

Դեկտեմբերի 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դասական երաժշտության տոն էր: Բեմում ելույթ էին ունենում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները: 2019 թ.-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNESCO-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ կյանքի կոչված հիմնադրամն այս տարի նշում է իր 5-րդ տարեդարձը: Արդեն ավանդական դարձած բարեգործական համերգը հրաշալի առիթ էր համախմբելու հիմնադրամի կրթաթոշակառուներին, նրանց ուսուցիչներին, հյուրերին և գործընկերներին:

Գալա-համերգը կարծես հիմնադրամի հնգամյա գործունեության ամփոփումը լիներ: Հինգ տարի, որոնց ընթացքում հիմնադրամն անասելի ջանքեր է գործադրել կրթելու պատանի երաժիշտներին՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել տարբեր փառատոնների ու վարպետության դասերի, այցելել համերգներ ու թանգարաններ, անգամ օտար լեզվի դասընթացների: Այս ընթացքում անցկացվել է 468 վարպետության դաս արտերկրում և Հայաստանում 145 արտասահմանյան հանրահայտ երաժիշտների հետ, 413 համերգային ելույթ արտերկրում և Հայաստանում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 173 համերգների այցելություններ, այցեր 47 թանգարան, 266 օտար լեզվի դաս: Հիմնադրամի առաքելությունն է Հայաստանի պատանի սերնդի երաժշտական կրթությունն ու զարգացումը:

Օրեր առաջ բեմում ելույթ ունեցող պատանի երաժիշտները վկայությունն են նրա, որ հիմնադրամը հաջողել է իր գործում: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերգեյ Սմբատյանը, բեմից դիմելով հյուրերին, նշեց՝ ավելի դրական բան, քան դասական երաժշտությունը և տաղանդավոր երեխաներն են, չի կարող լինել մեր կյանքում: Նա շնորհակալություն հայտնեց երեխաների ծնողներին, ուսուցիչներին և բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում մշտապես եղել են հիմնադրամի և տաղանդավոր երեխաների կողքին: Հավելեց՝ հիմնադրամի գործունեության անհավանական հաջողությունը կազմված է երաժշտությանը երեխաների նվիրվածությունից և գաղափարակից մարդկանց գրավիտացիայից, որոնք համախմբվում են այդ տաղանդի շուրջ:

Պատանի երաժիշտները տարիների ընթացքում հանդես են եկել տարբեր երկրների նշանավոր բեմերում, մասնակցել մրցույթների և վերադարձել հաղթանակներով, նրանք անմասն չեն մնում նաև սոցիալական պատասխանատվության միջոցառումներից: Հիմնադրամն իր գոյությամբ և գործունեությամբ ապացուցում է, որ պետք է ճանապարհ հարթել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների համար, քանի որ նրանք են մեր հայրենիքի կայուն ու զարգացող ապագայի հիմքը, նրանք են Հայաստանն արտերկրում ներկայացնող մշակութային դեսպանները:

Կայացած դասական երեկոն ևս մեկ անգամ ցույց տվեց հայ պատանի երաժիշտների մեծ ներուժն ու տաղանդը: Հանդիսատեսը վայելեց երեկոն, հպարտացավ պատանիների պրոֆեսիոնալիզմով և, վստահաբար, յուրաքանչյուրն իր հետ տուն տարավ ոչ միայն դրական էմոցիաներ, այլ նաև հավատ երիտասարդ սերնդի և Հայաստանի ապագայի վերաբերյալ:

Հանդիսատեսի շարքերում էր նաև մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Նա իր ներկայությամբ մշտապես ոգեշնչում է երիտասարդ կատարողներին, այս կերպ փոխանցում նրանց դրական լիցքեր և ջերմություն: Մաեստրոն հաջողություններ մաղթեց պատանի երաժիշտներին և փաստեց, որ այն ամենը, ինչ այսօր անում են մեր երեխաները, անգնահատելի հիմք ու թռիչք է: Մաղթեց պատանիներին մեծ հաջողություններ և նորանոր նվաճումներ:

Գալա-համերգից բացի, միջոցառումն ամփոփեց ոչ միայն հիմնադրամի հինգ տարվա գործունեությունը, այլ նաև նախանշեց ապագայի կարևոր նախագծերը: Այս տարիների ընթացքում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն աջակցել է 60-ից ավելի երիտասարդ երաժիշտների: Վստահաբար, այս թիվն աճելու է: Դեռ շատ ու շատ պատանիներ երաժշտական աշխարհում իրենց ուղին հարթելու են հիմնադրամի օգնությամբ և աջակցությամբ:

 

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութԱռանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվել