Դեկտեմբերի 9-ից 16-ը հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 5,035 խախտում (տեսանյութ)
ԻրավունքԴեկտեմբերի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5,035 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 280 մեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12,852 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 290 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 211, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 757 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 99, չամրակապված վարելու՝ 2,596, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 228, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 492, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 24, արագության գերազանցման՝ 1,313 և 4,083 այլ իրավախախտումներ։ 423 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1,633-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 486-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 15-ը՝ բեռնատարներ, 195-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 53 անձ։