«Հաղթանակի օր». Սիրիայում հազարավոր մարդիկ զանգվածային ակցիաներ են անցկացնում
ՔաղաքականությունՍիրիայում հազարավոր մարդիկ զանգվածային ակցիաներ են անցկացնում՝ տոնելու նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հալեպում BBC-ի թղթակցի փոխանցմամբ, քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված մարդիկ տոնում են այս օրը, որը կոչել են «Հաղթանակի օր»։ Մարդիկ թափահարում են ընդդիմադիր շարժումը ներկայացնող դրոշներ, իսկ երկրի դրոշները հանվել են հրապարակից։ Միևնույն ժամանակ որոշ մարդիկ մտահոգություն են հայտնել, քանի որ չգիտեն՝ ինչ է լինելու հետո։ Շատերը BBC-ին հայտնել են ֆինանսական դժվարությունների մասին։
Նախքան Սիրիայի տարբեր քաղաքներում անցկացվող հանրահավաքները, մայրաքաղաք Դամասկոսում մարդիկ հավաքվել են Ասադի իշխանության տապալումից հետո առաջին ուրբաթօրյա աղոթքներին։ Դամասկոսի Ումայադի հրապարակում ժողովրդի շարքերում են եղել նաև սև հանդերձանքով, զինված մարտիկներ՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումից, որի գլխավորությամբ տեղի ունեցավ Սիրիայում իշխանության տապալումը։