Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստը
ՔաղաքականությունԴեկտեմբերի 12-13-ը Մոսկվայում տեղի կունենան ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը:
Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության լրատվական ծառայությունը:
Նշվում է, որ ԱՊՀ վարչապետների հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի նախագահությամբ: Օրակարգում են Համագործակցության տարածքում առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար փոխգործակցության ընդլայնման հարցերը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25-ին էլ տեղի կունենա ԵԱՏՄ գագաթնաժողովը: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով կկայանա Սանկտ Պետերբուրգում: Այն կնախագահի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: