Հայերեն
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան

Արտառոց դեպք Արմավիրում. լուսամուտով մտել է տուն ու սպանել քնած երիտասարդին. ավելի ուշ դանակահարել է մեկ այլ մարդու (տեսանյութ)

Հասարակություն

Մայիսի լույս 10-ի գիշերը, ժամը 2.40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ ստացվեց։ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 3-րդ նրբանցքի իր տանը 30-ամյա տղամարդ էր սպանվել։ Դիակի զննությամբ հրազենային վնասվածք հայտնաբերվեց, ննջարանում՝ 16 մմ տրամաչափի պարկուճի պլաստմասսե խիծ։

Պարզ դարձավ, որ լուսամուտով տուն մտած անձը հրազենով կրակել էր քնած երիտասարդի վրա, ապա դռնով փախել։ Կրակոցի ձայնից արթնացած տնեցիները ահազանգել էին ոստիկանություն ու շտապօգնություն։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն առանձնապես ծանր հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ լուսադեմին ոստիկանության Վաղարշապատի բաժնում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց. Պարանոցի եւ կրծքավանդակի ծակած-կտրած վնասվածքներով հոսպիտալացվել էր Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում բնակվող 42-ամյա մի տղամարդ։

Մարզի իրավապահները համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վարկած առաջ քաշեցին, որ քնած երիտասարդին սպանած ու հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել է նույն անձը։ Արմավիրի բաժնի քրեական հետախույզները շուտով պարզեցին ոչ միայն կասկածվողի ինքնությունը, այլեւ դեպքերի մի շարք հանգամանքներ։

Տղամարդուն սպանելուց հետո կասկածվողը, նախնական տվյալներով՝ հեծանիվով վերադարձել էր Էջմիածին, որտեղ եւ ապրում է։ Ճանապարհին Գեղակերտ գյուղում մտել էր բնակիչներից մեկի հողամասը։ 42-ամյա տերը տեսել էր նրան ու կարծել էր, որ գողություն է անում։ Վեճ էր սկսվել, որի ընթացքում կասկածվողը դանակով մի քանի անգամ հարվածել էր այդ տղամարդուն ու հեռացել։

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի եւ Վաղարշապատի բաժինների ծառայողները, համատեղ միջոցառմամբ, մայիսի 11-ին Էջմիածնում հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Էջմիածնի բնակիչ, 45-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։ Հետագա միջոցառումներով ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերեցին հանցագործության գործիքներ հանդիսացող ինքնաշեն հրացանն ու դանակը եւ առգրավեցին։

Հրազենի գործադրմամբ կատարված սպանության ու դանակի գործադրմամբ կատարված սպանության փորձի փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ են ձեռնարկվում հանցագործությունների շարժառիթը պարզելու ուղղությամբ։

Նիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջովՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելՁևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանԷս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքին