Ինչպե՞ս բուժվել կորոնավիրուսից տնային պայմաններում
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը հրապարակել է լրագրող Մեգի Ասթորի հոդվածը, որն իր, ամուսնու և բազմաթիվ այլ մարդկանց փորձի վրա հիմնվելով, խորհուրդ է տալիս, թե ինչ է պետք անել կորնավիրուսով վարակվելիս, եթե ձեզ չեն հոսպիտալացրել:
Նախ հեղինակը գրում է, որ բուժման ստանդարտ ձևերը՝ հանգիստը, հեղուկը և ջերմիջեցնողները, անհրաժեշտ են, բայց ժամանակի ընթացքում դրանք բավարար չեն: Նախևառաջ պետք է վստահ լինել, որ հիվանդությունը կարելի է բուժել տնային պայմաններում:
Կորոնավիրուսի դեպքերի մեծ մասում դա հնարավոր է: Բայց եթե ձեզ մոտ հայտնաբերում եք կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներից մեկը, օրինակ դժվար շնչառություն, կրծքի հատվածում մշտական ցավ և ճնշման զգացողություն, քնկոտություն, կապտավուն շրթունքներ կամ դեմքի գույն, լավ կլինի դիմեք բժշկի: