Հայերեն
Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» 

«Հաղորդում հանցագործության մասին»․ Ավետիք Չալաբյան

Քաղաքականություն
«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Դեկտեմբերի 4-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ի թիվս մի շարք այլ ինքնախոստովանական ցուցմունքների, շատ կարևոր ցուցմունք տվեց իր կողմից կատարված աննախադեպ արարքի վերաբերյալ։
Պատասխանելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, նա ընդունեց, որ ենթադրաբար ԱԱԾ կողմից ստացել է զեկույց պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսում առկա տվյալների մասին, որոնք առևերույթ պետական գաղտնիքի արտահոսք են պարունակել, որից հետո կիսվել է այդ տվյալներով ՔՊ վարչության հետ, որի հիման վրա էլ այն որոշում է ընդունել Հովիկ Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։ Այս կապակցությամբ իմ մոտ մի քանի հարց է առաջանում՝

ա) եթե ԱԱԾ զեկույցը պետական գաղտնիք պարունակող տվյալներ է պարունակում, ի՞նչ հիմքով է Նիկոլ Փաշինյանը այդ տվյալները կիսվել ՔՊ վարչության անդամների հետ, որոնց առնվազն մի մասը պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան թույլտվություն չունեն, և արդյո՞ք դա ինքնին չի հանդիսանում պետական գաղտնիքի արտահոսք պաշտոնատար անձի կողմից;

բ) եթե ԱԱԾ զեկույցում պարունակվող տեղեկությունները ձեռք են բերվել նախաքննական գործողությունների համատեքստում, ապա դրանց տրամադրումը նախաքննության հետ կապ չունեցող անձանց` վարչապետին, ՔՊ վարչության անդամներին, արդյ՞ոք չի հանդիսանում նախաքննության գաղտնիքի խախտում;

գ) եթե Հովիկ Աղազարյանը հանդիսանում է ՀՀ պատգամավոր, և Ազգային ժողովը նրա վրայից դեռևս չի հանել պատգամավորական անձեռնմխելիությունը, արդյ՞ոք Քննչական կոմիտեն իրավասու է նրա նկատմամբ քննչական գործողություններ իրականացնել, մասնավորապես, առգրավել նրա հեռախոսը, և նրանից արտածել անձնական գաղտնիք հանդիսացող տվյալներ։
դ) եթե այս ամենի մեջ որևէ պետական գաղտնիք չի պարունակվել, այլ խոսքը գնում է ընդամենը ՔՊ վարչության քննարկումների վերաբերյալ արտահոսքի մասին, ի՞նչ հիմքով է ընդհանրապես ԱԱԾ-ն միջամտում այդ հարցին։ Եվ ընդհակառակը, եթե իրապես առկա է պետական գաղտնիքի արտահոսք, որտեղից են այդ տեղեկությունները հասու դարձել Հովիկ Աղազարյանին, ո՞վ է դրանք նրան տրամադրել։

Հարցերի այս ցանկը կարելի է երկար շարունակել, սակայն ակնհայտ է, որ այս միջադեպը ակնառու կերպով բացահայտում է Հայաստանի իշխանական համակարգում տիրող ապօրինության և իրավական քաոսի ողջ մակարդակը։ Սա ներհատուկ է բռնապետական պետություններին, որտեղ որևէ տարաբաժանում չկա պետական և կուսակցական մարմինների, գործադիր․ օրենսդիր և դատական իշխանության միջև, որտեղ իրավապահ մարմինները ենթարկվում են ոչ թե օրենքին, այլ բռնապետի հրամաններին։ Այսպիսի բռնապետական իշխանութունների վախճանը ևս շատ կանխատեսելի է, և Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպը ցույց է տալիս, որ այն անշրջելիորեն մոտենում է։

Մինչ այդ, առաջարկում եմ ՀՀ Գլխավոր դատախազին չսպասել այդ գեղեցիկ օրվան, իմ այս գրառումը ընդունել որպես Հաղորդում հանցագործության մասին, և քրեական վարույթ հարուցել այս բոլոր հարցերին պատասխան տալու համար։ Եթե այս Գլխավոր դատախազը դա չանի մեզ բոլորիս հասկանալի պատճառներով, առաջարկում եմ համակարգում մնացած այն դատախազներին, որոնք դեռևս հավատարիմ են ՀՀ Սահմանադրությանը և օրենքներիին ծառայելու իրենց երդմանը, դա անել նրա փոխարեն, նրանք դրա իրավասությունը ունեն։ Ինքս պատրաստ եմ հետամուտ լինել նրան, որ մի հրաշալի օր դա տեղի ունենա, և օգնի վերականգնել մեր քաղաքացիների հավատը օրենքի և օրինականության նկատմամբ։

Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն Մանվելյան