Սիրած աղջկան առևшնգшծ 30-ամյա պարեկն ազատվել է աշխատանքից
Հասարակություն![](banners/solaron_s.gif?v=4)
![Սիրած աղջկան առևшնգшծ 30-ամյա պարեկն ազատվել է աշխատանքից](/timthumb.php?src=disc/02-12-24/b8c77a4f2a6e7cd3f6f1991b02ca4850.jpg&w=780)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկից սիրած աղջկան առևանգած 30–ամյա պարեկն ազատվել է աշխատանքից, փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնել է դատախազությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ Oragir.News-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Խ․Պ․-ն սեպտեմբերի 15-ի երեկոյան ընկերների և հորեղբոր հետ գնացել է հարակից գյուղում ապրող իր հավանած աղջկա տուն և փախցրել նրան անմիջապես լոգարանից։
Դատախազությունից հայտնել են, որ դեպքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածով և 192 հոդվածի 5–րդ մասով։
Պարեկն ազատվել է աշխատանքից։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ