Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները
ՄիջազգայինՎրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը ձեռք է բերել լիազորություններ, և, համապատասխանաբար, դադարեցվել են նախորդ գումարման օրենսդիր մարմնի լիազորությունները։ Այս մասին հաղորդում է Sputnik Georgia-ն։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի չներկայանալու պատճառով խորհրդարանի առաջին նիստը բացել է բարձրաստիճան պատգամավոր Լադո Կախաձեն։ Նա շնորհակալություն է հայտնել բնակչությանը Վրաստանի իշխող կուսակցությանը ցուցաբերած աջակցության համար։
«Մաղթում եմ ձեզ խաղաղություն, առողջություն, մեր երկրի միավորում, արժանավայել բարգավաճում և նպատակների իրականացում», – ասել է Կախաձեն։
Նորընտիր խորհրդարանը իրավասու է սկսել աշխատանքը, եթե ներկա է նորընտիր օրենսդիր մարմնի ամբողջական կազմի մեծամասնությունը (ընդհանուր առմամբ՝ 150 մանդատ): Գրանցվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից միայն նորընտիր պատգամավորները՝ 89 հոգի։