Հայերեն
ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները Արման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումով Ահազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանը Քվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներ Ընտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն է Քվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ Հայաստանում 

Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան

Քաղաքականություն
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Շուրջ 4 տարի հանրությանը «խաղաղության» մասին ֆեյք օրակարգը դոզավորված բաշխելուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց փոխել սեփական օրակարգը։ Մասնավորապես, հասկանալով, որ, այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» և «խաղաղության դարաշրջան» ասվածն այլևս տապալված են, նա փորձում է հերթական մանյովրենրն իրականացնել՝ մարդկանց տարբեր վերբալ պատկերներ հրամցնելով։
 
Այլևս փաստ է, որ Ադրբեջանը, Փաշինյանին ամեն կերպ ստորացնելուց, նվաստացնելուց ու քաղաքականապես վարկաբեկելուց հետո, բաց տեքստով ասում է, որ իր համար «խաղաղության ռասկլադն» այլևս առ ոչինչ է․ հենց դա էր նշանակում Սահմանադրությունը փոխելու, բանակի թիվը կրճատելու և Հայաստանը որպես կենսաբանական օրգանիզմ ձևական գոյություն ունենալու մասին ալիևյան պնդումները։
 
Ըստ էության՝ Փաշինյանը հասկանում է, որ վերջին տարիների իր թեզերն ու խոստումներն ամբողջովին ջախջախված են, ամեն ինչ մտել է փակուղի, ուստի իր «հեղափոխական դարակից» հանել ու նոր տիրաժավորման է դրել «նախին Նիկոլի» հին խոստումների տրցակը։
 
Սկսենք սկզբից․ Փաշինյանը սկսեց սափրվելուց, այդ կերպ ինքն իրեն մաքրելով իր նախկին կերպարից և ամեն ինչ անում է՝ դուրս գալ պարտվածի, դավաճանի, հակապետականի իրական դերից, դառնալ «նոստալջիկ Նիկոլը», ով խոսում էր արագաչափերից, մարդկանց սոցիալական խնդիրներից, թանկացող ավտոբուսներից ու դատաիրավական կոռումպացված համակարգից։ Այս ամենն աբսուրդ համարել, իհարկե, շատ մեղմ է, քանի որ այն ժամանակ, երբ նա խոսում ու իրեն պորթում էր, ինքը շարքային ընդդիմադիր էր, ու ինչ-որ տեղ նորմալ էր, երբ բարձրաձայնում էր երկրում առկա խնդիրները։ Սակայն, երբ մարդը հանդիսանում է երկրի ղեկավարը և նման պնդումներ անում է ղեկավարի դիրքերից, հասկանում ես, որ տվյալ անհատն առնվազն անձի երկվություն ունի։ Ո՞ւմ է մեղադրում կամ ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Նիկոլը, եթե այդ ամենի գլխին կանգնած է ինքը։
 
Նշանակում է, 6,5 տարի ղեկավարածը կամ չի հասկանում, որ ստեղծված փակուղու ու բարդակի միակ պատասխանատուն, մեղավորն ինքն է, կամ փայլուն հասկանում է և, մեղադրյալներ «նշանակելով», ուղղակի սեփական կաշին ու իշխանությունն է փրկում (ի դեպ՝ սա նշանակում է, որ երկու դեպքում էլ մարդն անադեկվատության խնդիր ունի)։ Բացի դրանից, այս ամենը Փաշինյանն իրականցնում է՝ զուտ նախընտրական գործընթացներին նախապատրաստվելու նպատակով՝ այլ մեկնաբանություն չկա։ Այլապես, ինչո՞ւ պիտի ասեր, թե «մարդիկ իրենց ոլորտները փայլուն բարեփոխել էին, բայց քանի որ համակարգին սերտաճել էին, նրանց ազատեցի պաշտոնից»։
 
Փաստ է՝ Նիկոլը «ջրում» է հին թեզերը, հանրությանը նորից ներկայացնելով «հեղափոխական» թեզեր, որոնք 6 տարվա վաղեմություն ունեն, փորձում է օրակարգային թարմացումներ անել(ըստ ամենայնի՝ առաջիկայում նոր, մի քանի կադրային մանևրներ ևս կանի), որոնք որոշակի ժամանակահատված դարձյալ հանրային լայն քննարկման առարկա կդառնան, այդ կերպ որոշ ժամանակով կզբաղեցնի ժողովրդին։
 
Ի դեպ՝ նկատեցի՞ք, որ վերջին 10 օրվա հիմնական քննարկումներն ընթանում են նրա կողմից բերված արհեստական թեմաների շուրջ, բոլորը միանգամից մոռացան մինչ այդ գոյություն ունեցող առաջնային հարցերը․ այ սենց նա հասցնելու է մինչև իր համար ամենահարմար հանգրվանը և հերթական անգամ վերատադրվի։
 
Ինչ է ստացվում՝ Նիկոլը խոսում է համակարգային փոփոխության անհրաժեշտություններից, բայց մոռանում է, որ նման համակարգային փոփոխություններ կարող են անել համակարգային կառավարում ունեցող ղեկավարները։
 
Փաշինյանը ողջ աշխարհին իր կառավարման 6,5 տարիների ընթացքում ապացուցել է, որ ինքը իրավիճակային, շարքային խամաճիկային ղեկավար է, էնպես որ սրանից համակարգային փոփոխություններ ի զուր մի սպասեք, ոչինչ էլ չի անելու՝ շարքային տաֆտալոգիա։ Իսկ համակարգային կառավարում Հայաստանում իրականցվել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում, ավելին, մինչ օրս երկրում տեղի ունեցած բոլոր բարեփոխումներմ այդ երկու նախագահների օրորք տեղի ուենցածն են։ Առաջին նախագահի օրոք դե բարեփոխումներ չէին կարող լինել, քանի որ պատերազմող երկիր էինք, նոր կազմավորված, և համակարգային բարեփոխումներ չէին կարող լինել։
 
Նիկոլի գործը բացառապես քանդել է, ոչ թե բարեփոխելը։
 
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ Հայաստան