Սոնա Ղազարյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
ՔաղաքականությունՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի հետ (նստավայրը` Թբիլիսի):
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սոնա Ղազարյանը կարեւորել է երկու երկրների համագործակցությունը խորհրդարանական ձեւաչափով, ինչպես նաեւ բարեկամական խմբերի միջեւ հաղորդակցությունն ու փոխգործակցությունը:
Էդիտե Մեդնեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, եւս կարեւորել է երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում համագործակցության խորացումը:
Պատգամավորը ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, խոսել վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ: Նա կարեւորել է Խաղաղության եվրոպական գործիքակազմին Հայաստանի միացումը, ինչպես նաեւ արժեւորել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցեր: