ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հեռացել է Ադրբեջանից
ՔաղաքականությունԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով գրասենյակի օրենսդրական հարցերի տնօրեն Ջուլիա Գրինսֆելդերը հայտնել է, որ «ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն այլևս Ադրբեջանում չէ»։
Դիվանագիտական աղբյուրներից հայտնի էր դարձել, որ Փալոնը նախատեսել էր նոյեմբերի 18-ից մասնակցել COP29-ին, ինչպես նաև բազմաթիվ հանդիպումներ ունենալ Բաքվում։
Սակայն հայամետ կոնգրեսականի այցն առաջացրել է խիստ քննադատություն ու վրդովմունք, ակցիաներ են անցկացվել՝ պահանջով, որ նա լքի երկիրը: