Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան
ՀասարակությունԿարևոր է փաստել մի քանի բան.
1. Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին սեփական հրամանները կատարելու, գործ անելու և, առհասարակ, նիկոլական կանոններով խաղ խաղալու արդյունքում «փուռը» տվեց։
2. Սա առաջին նախադեպը չէ, և ուրեմն հետագայում բոլոր նշանակվածները պետք է իմանան, որ Ղազարյան-Քարամյան և այլ «հեռացվածների» ճակատագրին երանությամբ կվերաբերեն՝ հասկանալով, որ եթե այդ ժամանակ Նիկոլը որոշի իրենց «փուռը» տալ, ապա նրանք կարող են նստել Նիկոլի իշխանության օրոք և հաջորդ իշխանության ժամանակ շարունակել իրենց բանտարկությունը՝ Նիկոլի համար ապօրինություններ ապահովող գործիք լինելու պատճառով։
3. Պետք է արձանագրել , որ այո, Նիկոլ Փաշինյանը իրականացնում է «я не в чем не виноват, он сам пришел» օպերացիան, որպեսզի կարողանա ասել, թե ինքը մեղավոր չէ, և մեղավոր են Վահեն, Արգիշտը, Պողոսը ու Պետրոսը։
4. Սա ցույց է տալիս իշխանության և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի քաղաքական Վաթերլոն կամ այն,որ այդ Վաթերլոն սարերի հետևում չէ:Երբ չունես վստահություն միջազգային դաշտում, չունես վստահություն ներքաղաքական դաշտում, չունես վստահություն ժողովրդի շրջանում և արդեն չունես վստահություն քո սեփական թիմում դա լավագույն դեպքում կարելի է կոչել «Վաթերլո»: