«Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում
ՀասարակությունԵվրասիա ցանցային համալսարանը հրավիրում է Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից երիտասարդներին, ովքեր ցանկանում են դառնալ ձեռներեցներ, անցնել անվճար ուսուցում «Եվրասիական մշակութային կոդերը՝ որպես հաջողված բիզնես գաղափարի հիմնական սկզբունք» առաջին կրթական դասընթացում:
«Եվրասիա» համալսարանը առաջարկում է բիզնես կրթության նոր ձևաչափ, որը միտված է տարբեր երկրների մշակույթի, ավանդույթների և գործնական հաղորդակցության առանձնահատկությունների ուսումնասիրությանը:
Ունիակ կրթական ծրագիրը ստեղծվել է ՄԳԻՄՕ-ի հետ համատեղ: Հավարտները կստանան ՄԳԻՄՕ-ի վկայականներ, հնարավորություն կունենան պրակտիկա անցնել խոշոր ռուսաստանյան ընկերություններում և դրամաշնորհներ իրենց բիզնես գաղափարների իրականացման համար, որոնք կտրամադրի «Եվրասիա» ԻՀԿ-ն:
Ծրագրվում է համագործակցություն նաև այլ բարեկամ երկրների համալսարանների հետ: Ունենալով լայն կապեր տարբեր ձեռնարկությունների և հետազոտական ինստիտուտների հետ, «Եվրասիա» համալսարանը պատրաստ է օգնել բոլոր հետաքրքիր գիտական նախագծերի գործնական իրականացմանը:
Պահանջները՝ տարիք՝ 18-ից 35 տարեկան և սեփական յուրօրինակ բիզնես գաղափար: Համալսարանն ամբողջությամբ հոգում է ծախսերը, այդ թվում՝ ճանապարհածախսը, կեցությունը և սնունդը:
Ամեն տարի անցկացվում է 4 դպրոց, յուրաքանչյուրը նախատեսված է 100-150 ուսանողի համար:
Դիմումների ընդունումը՝ «Եվրասիա» համալսարանի կայքում՝ https://evrazia.su/programms/programma-universitet-evrazii:
«Եվրասիա» համալսարանը Եվրասիա ԱՆՈ-ի նախագիծ է՝ ինքնավար ոչ առևտրային կազմակերպության, որն իրականացում է հումանիտար նախագծեր՝ ուղղված միջազգային հաղորդակցության զարգացմանը: «Եվրասիա»-ի նպատակն է եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների ամրապնդումը՝ պահպանելով ժողովուրդների ազգային ինքնությունը: «Եվրասիա» հիմնական ուղղություններից մեկը դպրոցականների, ուսանողների և երիտասարդ մասնագետների աջակցությունն է: