Զոհ և վիրավորներ․ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին բախվել են «GAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 17-ին, ժամը 22:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «GAZ» (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1973 թ.) և «Opel» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 2007 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Ն.-ն և «GAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Զ. Ս.-ն (ծնված 1981 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդներին և «GAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Շ.-ին (ծնված 1984թ.). տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ արձանագրվել է Ա. Հ.-ի մահը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Հետևեք մեզ՝ այստեղ