ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից
ՔաղաքականությունԱՄՆ նախագահական ընտրություններից և դրանց արդյունքների հրապարակումից հետո շատերի համար պարզ էր, որ ՀՀ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նորից կտրուկ շրջադարձ են անելու՝ փորձելով արժանանալ Ռուսաստանի բարեհաճությանը։
Եվրոպական աղբյուրների փոխանցմամբ, դեպի Ռուսաստան Փաշինյանի ռեվերանսները, ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցությունը, միջազգային տարբեր կառույցներում կրկին ՌԴ օգտին բանաձևերին կողմ քվեարկելը, Մոսկվայի նկատմամբ որոշակի լոյալությունն Արևմուտքում գնահատում են որպես հերթական խաղեր, և հրահանգ է տրված սառեցնել վիզաների ազատականացման գործընթացը։ Ամենայն հավանականությամբ, եթե Փաշինյանը մի փոքր էլ ռուսամետ խաղեր տա, պաշտոնապես էլ կհայտարարեն վիզաների ազատականացման գործընթացը դադարեցնելու մասին։ Այդ մասին հատուկ զգուշացում են արել պաշտոնական Երևանին։
Զարմանալի չէ, որ Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների դեսպանների և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը Գուրգեն Արսենյանի մասնակցությունից հետո ԱԳՆ-ն հայտարարեց, թե ՀԱՊԿ նկատմամբ դիրքորոշումները չեն փոխվել։
Այժմ, եթե ԱԳՆ հավաստիացումները հաշվի չառնվեն, վիզաների ազատականացման խաղաթուղթն էլ Փաշինյանը կկորցնի ցանկացած տիպի ընտրությունից առաջ, լինի արտահերթ, թե հերթական։
Ալլա Ռաֆայելյան