Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ
ՍպորտԲռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին անվիճելի չեմպիոն Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա բլոգեր, բռնցքամարտիկ Ջեյք Փոլի հետ:
Թայսոնն ու Փոլը մենամարտ կանցկացնեն լույս նոյեմբերի 16-ի գիշերը Առլինգթոնում (Տեխաս, ԱՄՆ)։ Ի սկզբանե մենամարտը նախատեսված էր հուլիսի 20-ին։ Բայց այն հետաձգվել էր Թայսոնի առողջական խնդիրների պատճառով։
58-ամյա Թայսոնը կարիերան ավարտել է 2005 թվականին։ Նա անցկացրել է 56 մենամարտ, ունի վեց պարտություն և 44 հաղթանակ՝ նոկաուտով։ 27-ամյա Փոլը բռնցքամարտի տասը մենամարտերում ինը հաղթանակ է տարել և մեկ պարտություն Թոմի Ֆյուրիից:Անկախ մենամարտի ելքից, այն խոշոր եկամուտ կբերի երկուսին։ Թայսոնը կվաստակի շուրջ 20 մլն դոլար, իսկ Փոլը՝ կրկնակի ավելի: