Բայդենն ու Թրամփը կհանդիպեն չորեքշաբթի օրը Սպիտակ տանը
Միջազգային
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Չորեքշաբթի օրն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհյուրընկալի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին Օվալաձև աշխատասենյակում ավանդական հանդիպման համար։ Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղարի գրավոր հայտարարության մեջ։
Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենն անցած չորեքշաբթի զանգահարել է Թրամփին՝ նրան շնորհավորելու և Օվալաձև աշխատասենյակում հանդիպման հրավիրելու համար։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման մասին լրացուցիչ մանրամասներ կներկայացվեն ավելի ուշ։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram