Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է, թե ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում։ Այս մասին գրում է armsport.am-ը:
«Ո՞ւմ կցանկանայի տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում։ Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունը հայտարարել է ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Որոշումն ընդունվել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո (0։2):