«Միսս Ռուսաստան 2015»-ը ձերբակալվել է թանկարժեք զարդերի մաքսանենգության կասկածանքով
ՏեսանյութերՄոդել Սոֆյա Նիկիտչուկին ձերբակալել են Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում: Նա Ռուսաստան էր վերադառնում Նիցցայից: Զննության ժամանակ տեսուչը գեղեցկուհու մոտ նկատել է թանկարժեք զարդեր՝ Patek Philippe ոսկյա ժամացույց, երկու մատանի և Cartier 750 հարգի վզնոց: Այս մասին տեղեկանում ենք ntv.ru կայքից:
Ընդհանուր առմամբ 12 մլն ռուբլի արժողությամբ զարդերը հայտարարագրված չեն եղել։ Մոդելը հայտարարել է, որ իրավական գործընթացը չի իրականացրել, քանի որ դրանք իր սեփականությունն են: