Թրամփը զանգահարել է Արամ Ա կաթողիկոսին՝ վերահաստատով իր աջակցությունն Արցախի հայերին
ՄշակույթԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը զանգահարել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին՝ վերահաստատով իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին, հաղորդում է asbarez.com-ը:
Նա նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքը՝ այն որակելով որպես ուժեղ, խելացի և դինամիկ:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, իր հերթին, հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը լրջորեն կանդրադառնա արցախյան հիմնախնդրին, մասնավորապես՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի, անվտանգության և կարգավիճակի միջազգային երաշխիքների և էթնիկ զտումների համար պատասխանատվության ապահովման հարցերին։