Ինչպես բարելավել դեմենցիայով հիվանդների կյանքը․ գիտնականներ
ՀասարակությունԳիտնականները նշում են, որ ցանկացած ինտենսիվության ֆիզիկական ակտիվությունը 30 տոկոսով նվազեցնում է դեմենցիայով հիվանդների մոտ տարբեր պատահարների հետեւանքով մահացության հավանականությունը։
Մասնագետները չեն կարող հստակ բացատրել, թե դեմենցիայով հիվանդ տարեցներին ինչպես է օգնում ֆիզիկական ակտիվությունը, սակայն հաշվի առնելով այս ուղղությամբ իրականացված հետազոտությունների արդյունքները, խորհուրդ են տալիս դեմենցիայով հիվանդներին շաբաթական ոչ պակաս, քան կես ժամ զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, եթե այն ցածր ինտենսիվության է եւ շաբաթական երեք անգամ 20 րոպե տեւողությամբ՝ եթե այն բարձր ինտենսիվության է։
Հեծանիվ վարելը, վազքը, աէրոբիկան, բարձրություններ բարձրանալը ոչ պակաս, քան 20 րոպե, մասնագետները համարում են բարձր ինտենսիվության վարժություններ, արագ քայլքը, թենիս խաղալը, սովորական տեմպով հեծանիվ վարելը մասնագետները համարում են սովորական ինտենսիվության ֆիզիկական ակտիվության համար նախատեսված վարժություններ։