ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում
ՏնտեսությունԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: ԶՊՄԿ-ն ավելի քան 31 միլիարդ դրամով ավելացրել է հարկային վճարումները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին կոմբինատը վճարել է 83,668,387 հազար դրամ հարկ։ Նշենք նաև, որ ԶՊՄԿ-ն արդեն գերազանցել է 2023թ․ ընթացքում իր կողմից վճարված հարկերի տարեկան ցուցանիշը (70,881,967 հազար դրամ)։