Հայկական ինքնություն ունեցող յուրաքանչյուր ոք պատասխանատու է մեր Հայրենիքի և ազգային անաղարտության պահպանման համար․ Մհեր Ավետիսյան
ՔաղաքականությունՄհեր Ավետիսյանը դեռևս փետրվարին ֆեյսբուքյան իր էջում այսպիսի մի ուշագրավ գրառում է արել․
Գրեթե ամեն ինչ արժեզրկել ենք, բացի անձնական շահից, հանուն որի նույնիսկ սեփական «Ես»-ն ենք պատրաստ անտեսել և ամեն ինչ վերածել հումորի։
Գրեթե ամեն ինչ արժեզրկել ենք, բացի անձնական շահից, հանուն որի նույնիսկ սեփական «Ես»-ն ենք պատրաստ անտեսել և ամեն ինչ վերածել հումորի։
Մի՞թե ծովից ծով Հայաստան կորցրած, ցեղասպանություն վերապրած մեր նախնիների՝ դարեր շարունակ գաղթական լինելու գնով ձեռքբերած և մեզ կտակած երկրի դիմաց, այդ արժեքների ուրացումը, պետականության արժեզրկումը և մեր հայրենիքը «հումորի երկրի» վերածելն է մեր շնորհակալությունը։
Հուսով եմ, որ մենք՝ բազմաչարչար հայ ժողովրդի զավակներս, կարժևորենք անասելի դժվարություններով ձեռքբերված մեր պետականությունը, կհասկանանք, թե որքան թանկ է այն մեզ տրված և որքան բարձր պետք է գնահատվի։
Մենք ունենք հիանալի մի երկիր։
Կերտե՛նք մեր երեխաների երազի հայրենիքը։
Հայկական ինքնություն ունեցող յուրաքանչյուր ոք պատասխանատու է մեր Հայրենիքի և ազգային անաղարտության պահպանման համար։
Մհեր Ավետիսյան