Հայերեն
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ Մամիջանյան Կարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերում Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի 

Փորձագետ Գևորգ Մելիքյանը Ղազախստանում մասնակցել է առաջին ԱԷԿ-ի հանրաքվեին

Քաղաքականություն

Ինչպե՞ս անցավ Ղազախստանում ատոմակայանի կառուցման հանրաքվեն, ինչպիսի՞ օրինակ նման փորձը կարող է լինել ՀՀ-ի համար, ինչպե՞ս են այժմ զարգանում Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները․ այս և այլ հարցերի ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատասխանել է «The Armenian Institute for Resilience & Statecraft» վերլուծական կենտրոնի հիմնադիր, ք.գ.թ. Գեւորգ Մելիքյանը։

Ս.թ. հոկտեմբերի 6-ին Ղազախստանում տեղի ունեցավ ատոմակայանի կառուցման հանրաքվե, որին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցողների 63,66 %-ը: Մասնակիցների 7112%-ը կողմ քվեարկեց: Հայտնի է, որ այդ երկրում հաճախ են կարեւորագույն հարցերի շուրջ հանրաքվեներ կազմակերպվում սա, կարծես թե, ապահովում է իշխանությունների հանդեպ ժողովրդի վստահությունը, քանի որ այդ կերպ հաշվի է առնվում նաև հասարակության կարծիքը և ապահովում է թափանցիկություն։ Դուք անձամբ ներկա՞ եք եղել հանրաքվեին Աստանայում, և ո՞րն է Ձեր կարծիքն այս հարցում։

-Ներկա լինելով Ղազախստանում կազմակերպված հանրաքվեին՝ ինձ տպավորեց կազմակերպման բարձր մակարդակը եւ մարդկանց մասնակցության ակտիվությունը: Ընտրողների 63.66% մասնակցությունը վկայում է, որ քաղաքացիները բավականաչափ հետաքրքրված և ներգրավված են իրենց երկրի կարևորագույն որոշումների կայացման հարցում: Նմանատիպ խոշոր և ռազմավարական որոշումների դեպքում չափազանց կարևոր է, որ հասարակության լայն շրջանակների կարծիքը լսելի դառնա, հատկապես Ղազախստանի կողմից սահմանադրական բարեփոխումների ընթացքում որդեգրած «Լսող պետության» կոնցեպտի շրջանակում: Մասնավորապես, ատոմակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվեն ցույց տվեց, որ հանրության տեսակետը խիստ նշանակություն ունի երկրի զարգացման ընթացքի որոշման հարցում, թեև, բնականաբար, կային նաև դեմ քվեարկողներ՝ հաշվի առնելով ատոմային էներգիայի հետ կապված զգայունությունները թե՛ գլոբալ, թե՛ հենց տեղական մակարդակում:

Հանրաքվեներն, ընդհանրապես, կոչված են ապահովելու կառավարության կողմից թափանցիկությունը, ինչպես նաև, կարող են նպաստել իշխանությունների հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը: Բացի այդ, հանրաքվեն թույլ է տալիս յուրաքանչյուր քաղաքացու զգալ, որ իր ձայնը հաշվի է առնվում և կարող է ազդել երկրի ապագայի վրա: Սա չափազանց կարևոր է ժամանակակից քաղաքական կյանքում, հատկապես այն երկրներում, որտեղ քաղաքացիների վստահությունը իշխանությունների նկատմամբ կարող է ժամանակ առ ժամանակ նվազել՝ պայմանավորված տարբեր գործոններով: Իսկ Ղազախստանն իրեն դիրքավորում է՝ որպես ժամանակակից տարածաշրջանային, և ինչու ոչ՝ նաև, գլոբալ դերակատար՝ միջին տերություն, և հետևաբար, ցանկանում է հոգ տանել, որ կարևորագույն գործընթացներն ընթանան հնարավորինս թափանցիկ և հաշվետու ձևով:

Ղազախստանում կառավարությունը տարբեր ժամանահատվածներում ձգտել է զարգացնել հանրաքվեների ինստիտուտը՝ որպես ժողովրդավարական վերահսկողության գործիք: Ղազախստանի համար սա թվով 4-րդ հանրաքվեն էր, որոնցից ամենակարևորն, ըստ իս, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր 2022թ. հունիսին, որին ես ևս ներկա եմ եղել: Այդ պահից, ես կասեի, սկիզբ դրվեց նորացված, թարմացված Ղազախստանի, քանի որ այս երկիրը կարողացավ ճիշտ մտացված և արդյունավետ կազմակերպված քայլերի, այդ թվում՝ հանրաքվեի միջոցով, դուրս գալ ճգնաժամային գործընթացներից:

Ինչ վերաբերում է Ղազախստանում 1-ին ատոմակայանի կառուցմանը, ապա դա, ըստ իս, շատ հավակնոտ և կարևոր նախագիծ է, որը շոշափում է երկրի երկարաժամկետ շահերը։ Միջուկային էներգիան կարող է ապահովել կայուն էներգիայի մատակարարում, նվազեցնել ածխաջրածինների գործածումը և էլեկտրաէներգիայի ներմուծումը, ինչը հատկապես կարևոր է Ղազախստանի տնտեսական աճի և ավելի անկախ և ապահով էներգետիկ համակարգ ունենալու տեսանկյունից:

Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ կարող է Ղազախստանի նման փորձը օրինակ լինել նաև ՀՀ-ի համար, արդյոք հայ հասարակությունը նման մեծ ակտիվություն կցուցաբերի կարևորագույն հարցերը հանրաքվեի միջոցով լուծելու պարագայում։

-Ղազախստանի՝ որպես հետ-խորհրդային պետության նման փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար, հատկապես՝ ժողովրդավարական կառավարման եւ հասարակության ներգրավվածության բարձրացման տեսանկյունից: Հանրաքվեների ինստիտուտի կիրառումը լուրջ գործիք է ժողովրդավարության ձգտող բոլոր երկրների համար և կարող է խթանել քաղաքական համակարգի արդյունավետությունն ու կառավարական թափանցիկությունը։ Այնուամենայնիվ, Հայաստանի համար հանրաքվեների ինստիտուտի արդյունավետությունը կախված կլինի մի շարք բազմաշերտ գործոններից։

Հանրաքվեն կարող է խթանել և ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, սակայն դրա հաջողության գրավականը պետք է լինի հասարակության իրազեկվածության, գիտակցված ընտրության եւ ներգրավվածության բարձր մակարդակը: Հայաստանում հանրաքվեները մինչ օրս, ի տարբերություն Ղազախստանի, չեն ունեցել հանրության լայն շրջանակների աջակցություն: Այս առումով, Ղազախստանի փորձը կարող է հետաքրքիր օրինակ ծառայել, բայց անհրաժեշտ կլինեն հստակ քաղաքական բարեփոխումներ Հայաստանում, որպեսզի հանրաքվեների ինստիտուտը կիրառվի արդյունավետորեն և վստահության մթնոլորտում, ինչը դեռևս շատ խնդրահարույց է:

Զարգացման ի՞նչ պոտենցիալ ունեն ՀՀ-Ղազախստան հարաբերությունները, ի՞նչ ուղիներում կարող են խորանալ երկու երկրների փոխշահավետ հարաբերությունները։

-Հայաստան-Ղազախստան հարաբերությունները ունեն լուրջ ներուժ, հատկապես տնտեսական, էներգետիկ, գիտակրթական եւ այլ ոլորտներում։ Օրինակ, նույն ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանն ունի բավականին մեծ փորձառություն և գիտելիք և կարող է իր նպաստը բերել Ղազախստանում 1-ին ԱԷԿ-ի կառուցման շրջանակում: Հայաստանը և Ղազախստանն անդամ են մի շարք բազմակողմ հարթակների, սակայն ես կցանկանայի շեշտել հատկապես երկկողմ հարաբերությունների բազմազանեցման և խորացման անհրաժեշտությունը։ Հայաստանը և Ղազախստանը կարող են ավելի խորացնել տնտեսական և առևտրային կապերը, մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ ենթակառուցվածքային ծրագրերի ոլորտներում։ Ղազախստանը, լինելով տարածաշրջանում մեծ էներգետիկ ռեսուրսների տեր, կարող է աջակցել Հայաստանի էներգետիկ կախվածությունների նվազեցմանը՝ բացելով էներգետիկ համագործակցության նոր ուղիներ, թեև այստեղ որոշիչ դեր ունեն մեր տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական և անվտանգային զարգացումները:

Կարեւոր է հատկապես խորացնել գիտակրթական փոխանակումները, համատեղ նախագծերի իրականացումը, հայ-ղազախական դարավոր շփումների և հարաբերությունների ամբողջական քարտեզագրումը, նոր նախաձեռնություններով ի հայտ գալը: Օրինակ՝ իմ ղեկավարած Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտը ս.թ. մայիսին Երևանում Համագործակցության հուշագիր կնքեց Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ղազախստանյան ինստիտուտի հետ, ինչպես նաև Երևանում անցկացրեցինք «Հայաստան-Ղազախստան․ նոր մոտեցումներ, նոր համագործակցություն» խորագրով նմանատիպ առաջին կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցել են մեր երկու երկրների փորձագիտական և գիտակրթական համայնքի ներկայացուցիչները։ 

Ղազախստանը և Հայաստանը, որպես հարուստ և խորքային մշակույթ ունեցող երկրներ, կարող են համագործակցել մշակութային ոլորտում՝ իրար ավելի լավ ճանաչելու, ինչպես նաև՝ մշակութային տուրիզմը զարգացնելու տեսանկյունից։ Գիտակրթական համագործակցության միջոցով երկու երկրները կարող են փոխադարձաբար օգտվել իրենց փորձից եւ զարգացումների հնարավորություններից։

Բացի այդ, քաղաքական համագործակցության տեսանկյունից երկու երկրների շահերը կարող են համընկնել տարածաշրջանային անվտանգության եւ տնտեսական ինտեգրացիայի հարցերում։ Ղազախստանը, լինելով կենտրոնական ասիական կայացած տնտեսություն ունեցող պետություն, կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում, եւ Հայաստանի հետ համագործակցությունը կարող է օգնել ձեւավորելու ավելի ամուր գործընկերություն և համագործակցություն տարբեր շրջանակներում։

Ընդհանուր առումով, կարևոր է շեշտը դնել ինստիտուցիոնալ համագործակցության վրա և բացի պետական, պաշտոնական հարթություններից՝ ստեղծել պինդ գործընկերություն և հարաբերություններ մնացած այլ ինստիտուտների և կառույցների միջև:

Ի՞նչ խնդիրներ ՀՀ-ն կարող է լուծել հանրաքվեի միջոցով ներկայիս քաղաքական իրավիճակում, արդյոք դա կարող է վերաբերվել նաև ՀՀ-Թուրքիա, ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների օրակարգին։

-Սա զգայուն հարց է, քանի որ հանրաքվեն կարող է օգտագործվել Հայաստանում շարք կարեւոր քաղաքական խնդիրների լուծման համար՝ հատկապես ներկայիս բարդ քաղաքական և հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Այդ առումով, ես կարծում, որ Հայաստանն էապես մեծ հետքայլ արեց, եթե ոչ՝ ձախողեց Արցախյան հիմնախնդրի լուծման հայանպաստ մոտեցումը: Այստեղ հանրաքվեի ինստիտուտն առնվազն պետք էր և կարող էր կարևոր դերակատարություն ունենալ:

Այո, հանրաքվեն կարող է կիրառվել այլ հարցերում ևս, ինչպիսիք են օրինակ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ ՀՀ-Թուրքիա եւ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերում։ Սակայն սրանք չափազանց բարդ և քաղաքականապես խճճված խնդիրներ են եւ կարող են ունենալ լուրջ հետեւանքներ ազգային անվտանգության եւ տարածաշրջանային կայունության տեսանկյունից։ Հանրաքվեն կարող է լինել միջոց ժողովրդի տեսակետը հաշվի առնելու համար, սակայն նախ անհրաժեշտ կլինի երկարատեւ քաղաքական եւ հանրային բաց և բազմակողմանի քննարկումներ, որպեսզի հանրաքվեի հարցերը հասկանալի եւ ընդունելի լինեն հասարակության լայն շրջանակների համար։

Վերջում, պարզապես, կցանկանամ շնորհակալություն հայտնել Հայաստանում Ղազախստանի դեսպանության ողջ թիմին Աստանա իմ այցելությունը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև՝ ահռելի այն աշխատանքի համար, որ նրանք տանում են հայ-ղազախական հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ: Նույնը վերաբերում է նաև Աստանայում ՀՀ դեսպանությանը:

Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել