Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոն
ՀասարակությունՏավուշի մարզում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոն։
Տնօրեն Արմեն Մարդանյանի ուղեկցությամբ` նախարարը շրջել է բուժկենտրոնում, զրուցել բուժանձնակազմի հետ։
Կարևորելով մարզային բուժհաստատությունների վերազինման, մեր քաղաքացիների համար բուժծառայության ֆիզիկական հասանելիության խնդիրը` առողջապահության նախարարի որոշմամբ Բերդի ԲԿ-ին է տրվել թվային ռենտգեն սարք։
Այն կսպասարկի Բերդ քաղաքի և հարակից բնակավայրերի 25 հազար բնակչությանը։