ԵԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ ոքի խաղաց «Պորտուի» հետ. «Ռոման» պարտվեց «Էլֆսբորգին»
ՍպորտԵվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ ոքի՝ 3-3 հաշվով ավարտեց հանդիպումը «Պորտուի» հետ։
Մարկուս Ռեշֆորդի և Ռասմուս Հոյլունդի գոլերի շնորհիվ մանկունիացիները 20-րդ րոպեին առաջ էին 2-0 հաշվով: Այնուհետև «վիշապները» երեք անգամ գրավեցին հյուրերի դարպասը, գոլերը խփեցին Պեպեն և Օմորոդիոնը (դուբլ): 90+1-րդ րոպեին հյուրերին ոչ-ոքի պարգևեց Հարի Մագուայրը։
81-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը և լքեց խաղադաշտը։
«Էլֆսբորգը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Ռոմային»։ «Լիոնը» 4-1 հաշվով հաղթեց «Ռեյնջերսին»։ «Այնտրախտն» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց «Բեշիքթաշին», իսկ Բիլաբոյի «Աթլետիկը» սեփական հարկի տակ՝ 2-0 հաշվով «Ալկմարին»։