Հոկտեմբերին Յունիբանկը կամփոփի նվերների խաղարկության արդյունքները
ՀասարակությունԱրդեն հոկտեմբերին հայտնի կդառնա Յունիբանկի և Visa-ի համատեղ արշավի գլխավոր մրցանակի հաղթողը: Արշավին մասնակցում են այս տարվա հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը յուրաքանչյուր ամիս Յունիբանկի քարտերով արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին դրամական փոխանցումներ կատարած հաճախորդները:
Արտասահմանյան Visa քարտերին ամսական 100 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի փոխանցումներ կատարած քարտապանների միջև յուրաքանչյուր ամիս բանկը խաղարկում էր արժեքավոր նվերներ: Իսկ արշավի ընթացքում 1 000 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի Visa Direct փոխանցումներ կատարած քարտապանների միջև կխաղարկվի գլխավոր մրցանակը՝ 7-օրյա ուղևորություն Թունիս երկու անձի համար:
Արտերկիր՝ անմիջապես Visa քարտերին փոխանցումներ կարելի է կատարել Յունիբանկի մոբայլ հավելվածում՝ UNIMobile-ում: Փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է նշել միայն ստացողի անուն-ազգանունը և քարտի համարը:
Մանրամասների համար՝ www.unibank.am