Հայերեն
Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» 

«Մարդիկ կան, ասում են՝ մեր երկրում այդպիսի վիճակ է, դուք ուրախ բաներ եք ցույց տալիս, այդ նույն մարդուն 2 ժամ հետո տեսնում ես սրճարանում, հռհռում է արդեն գինովցած». Մկրտիչ Արզումանյան

Տեսանյութեր

«Գրավիտացիա» մոնոներկայացումն արդեն 2 տարի բեմում է՝ լեփ-լեցուն դահլիճներով: Նախագծի հեղինակն ու պրոդյուսերը Մկրտիչ Արզումանյանն է, ով նաև մարմնավորում է գլխավոր հերոսին: Ռեժիսորը՝ Կարո Բալյանն է, սցենարի հեղինակը՝ Նարեկ Ավագյանը: Ներկայացումը բարդ է, բայց տրագիկոմեդիան Մկրտիչ Արզումանյանի սիրելի ժանրերից է։

«Գրավիտացիա»-ի ստեղծման պատմության ու անցած բարդ ճանապարհի, ամեն ներկայացումից առաջ ներքին անհանգստության ու էմոցիաների մասին Tert.am Life-ը զրուցել է դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ:

«Գրավիտացիա»-ն իմ ներքին ցասումն է

Մոնոներկայացում անելու միտքը վաղուց կար, անընդհատ հետաձգվում էր, քանի որ այդ պահին այլ նախագծերով էի զբաղված, իսկ մոնոներկայացումը պահանջում է մաքսիմալ կենտրոնացում, գերծանրաբեռնվածություն, որը տեղի ունեցավ «Գրավիտացիա»-ի շրջանակներում:

«Գրավիտացիա»-ն իմ ներքին ցասումն է, իմ խոսքը: Թեմաներն իմ մեջ եփվում էին տարիների ընթացքում, վերջապես հնարավորություն ստեղծվեց այդ ամենը կիսվել հանդիսատեսի հետ:

Կարևոր է, երբ դու քո տեսանկյունն ես բեմից ասում: Սա, իհարկե, այն ամենը չէր, ինչ կուզեի ասել, բայց եթե ամփոփեի բոլոր թեմաները, ներկայացումը կտևեր 3 օր...

Ներկայացումից 1 ամիս առաջ արդեն սկսում եմ անհանգստանալ

Երկար ժամանակ պահանջվեց մինչև եկանք ընդհանուր հայտարարի և շատ պատասխանատու էր, քանի որ առաջինն էր:

Շատ ծանր մոնոներկայացում է ստացվել, շատ էմոցիոնալ: Մյուս ներկայացումների դեպքում  անհամբեր սպասում եմ, թե հաջորդը երբ ենք խաղալու: «Գրավիտացիա»-ի դեպքում 1 ամիս առաջ արդեն սկսում եմ անհանգստանալ, որովհետև կատաստրոֆիկ ծանր նյութ է ինձ համար:

Բայց ինձ դուր են գալիս դժվար ճանապարհները, ես չեմ ուզում այնպիսի կերպար ստեղծել, որ մատչելի լինի ու գրավի լայն մասաներին:

Ինչից է սկսվում մեր անկումը. սա է հիմնական ասելիքը

Ներկայացման հերոսը ֆիզիկոս Գևորգ Համբարձումյանն է, ով Հայաստանում բազում գյուտերի  հեղինակ է: Չգտնելով իրեն հայրենիքում՝ հուսահատ որոշում է բախտը փորձել արտերկրում:

Ներկայացումը սկսվում է նրանից, որ հերոսը միջուկաջրածնային ռումբ ստեղծելու գյուտի համար Դուբայում ստանում է բարձրագույն մրցանակ գիտության ոլորտում: Նա ներկայացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը: Գյուտն ի սկզբանե արել էր Հայաստանի անվտանգության ու հարատև խաղաղության համար: Բայց, ինչ-ինչ պատճառներով նրան չեն հավատացել...

Ներկայացման միջոցով փորձում ենք հասկանալ, թե որն է մեր անկման հիմնական պատճառը: Թատրոնն, իհարկե, լուծումներ չի առաջարկում, միայն հարցեր է առաջ քաշում, բայց, եթե ինչ-որ մեկի մեջ որևէ հետք թողնի, կարծում եմ, մեր խնդիրը կատարված կլինի: 

Մենք բազում սխալներ ունենք, որոնց վրա պիտի աշխատենք, ներկայացումը հենց այս մասին է: Մենք չենք տեսնում իրական վտանգը, գնում ենք այլ ճանապարհով, հետևություններ չենք անում մեր սխալներից ու մեր մեծ ու փոքր ձեռքբերումները, ցավոք, կորցնում ենք: 

Երբ սխալները հումորով ես մատուցում, ավելի ճիշտ է տեղ հասնում

Ներկայացման մեջ քաղաքական թեմաներով հատվածները շատ ուժեղ և ուրախ են ստացվել: Հետաքրքիր ոճով է մատուցված: Երբ սխալները գեղարվեստորեն ես մատուցում, հումորի միջոցով, դիմացինը ոչ միայն չի նեղվում ճիշտ խոսքից, այլ նաև հետևություններ է անում:

Կարծում եմ, ճիշտ չափաբաժնով նախատեսված ասելիքն ու մարդուն հասցնելը ավելի դժվար է, հետաքրիր ու էֆեկտիվ, քան միանգամից ուղիղ ասել, որ դու սխալ ես: Մեր գործը դա չէ: 

Մարդիկ գալիս են սև, մոխրագույն, դժվար կյանքից մի փոքր շնչելու, կտրվելու: Առանց դրա հնարավոր չէ:

Մարդիկ կան, ասում են՝ մեր երկրում այդպիսի վիճակ է, դուք ուրախ բաներ եք նկարահանում, ցույց տալիս: Ես կուզեի այդ մարդկանց դեմքը տեսնել, եթե նրանք 24 ժամ պահում են այդ լրջությունն ու վիշտը, ես համաձայն եմ, կասեմ՝ ազնիվ մարդ է: Բայց այդ նույն մարդուն 1-2 ժամ հետո տեսնում ես սրճարանում, հռհռում է արդեն գինովցած: Հասկանում ես, որ այդ մարդը պարզապես խաղում է:

Ոգևորված աշխատում ես, բայց տեսնում եթերն ու հասկանում, որ իմաստ չուներ

Տևական ժամանակ է, չեմ կարողանում համակերպվել հեռուստատեսային գովազդների հետ, որը դերասանը պարտադիր պետք է մատուցի, իսկ եթե դա չլինի, չի լինի նախագիծը: Ես ընտրել եմ դա չանելու տարբերակը, որովհետև չգիտես ինչի մասին է այդ պատմությունը, ինչ ես խաղում, քեզ թվում է լավ բան ես ստեղծում, կերպարի վրա ոգևորված աշխատում ես, բայց տեսնում ես եթերն ու հասկանում, որ իմաստ չուներ:

Առայժմ մի քիչ հանգստանում եմ հեռուստատեսությունից, եթե չկա ավելի լուրջ և ուժեղ առաջարկ, զբաղվում եմ թատրոնով:

 Միակ խնդրանքս է հանդիսատեսից՝ առավել ուշադիր լինեն թատրոնի նկատմամբ

Կան նոր մտքեր նոր ներկայացման համար: Գերծանր կերպար է լինելու, դեռ բանալիներն եմ փորձում գտնել այդ կերպարին մոտենալու համար, քանի որ տեխնիկապես ևս շատ ծանր է իրականացնելը:

Բայց գնացել եմ այդ ճանապարհով, եթե մի բան ինձ ոգևորում է, նշանակում է փոխանցելու եմ հանդիսատեսին: Իսկ հանդիսատեսը, կարծում եմ, անընդհատ նոր բան է սպասում ինձանից:

Միակ խնդրանքս է հանդիսատեսից, որ առավել ուշադիր լինեն թատրոնի նկատմամբ, որովհետև այստեղ իսկական արվեստն է, իրական էմոցիաները:  

Որտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՀանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԱնկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել