Ես չեմ շնորհավորում, քանզի Հայաստանն այսօր անկախ ու ինքնիշխան չէ. Խաչիկ Ասրյան
ՔաղաքականությունԵս չեմ շնորհավորում Հայաստանի անկախությունը, քանզի Հայաստանն այսօր անկախ ու ինքնիշխան չէ:
Հայաստանի Հանրապետությունը, որի անկախությունն ու ինքնիշխանությունը զավթված են Հայաստանի թշնամիներ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որի տարածքային ամբողջականությունը խաթարված է, մասնատված է թշնամի Ադրբեջանի կողմից, չի կարող նշել իր անկախության 33-րդ տարեդարձը։
Ես, որպես Արցախի, Հայաստանի և Հայ ժողովրդի պաշտպանության համար մղված բոլոր պատերազմների կամավոր մասնակից Հրամանատար, չեմ շնորհավորում Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձը, քանզի Հայաստանն այսօր անկախ ու ինքնիշխան չէ։
Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը նորից վերականգնվելու է միայն ու միայն հայրենասեր, քաջ, չնահանջող հայորդիների անձնազոհ պայքարի շնորհիվ։
Հայրենասեր, քաջ, չնահանջող հայորդինե՛ր, ՊԱՏՐԱՍՏՎԵ՛Ք՝ սատկացնելու Հայաստանի տարածք ներխուժած և Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը զավթած բոլոր թշնամիներին և ձևավորելու ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ։
«Համահայկական Ճակատ» շարժման Խորհրդի անդամ,
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան