Ռուս հայստնի ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել մրցավարին(տեսանյութ)
ՀասարակությունՖուտբոլի Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոման Շիրոկովը ներողություն է խնդրել սիրողական թիմերի հանդիպման ժամանակ մրցավարի վրա հարձակվելու ու նրան հարվածելու համար: Միջադեպի պատճառով «Матч ТВ» հեռուստաալիքը նախկին ֆուտբոլիստին անորոշ ժամանակով հեռացրել է եթերից, հաղորդում է Sport24-ը:
«Երեկ տեղի ունեցած միջադեպի առթիվ ցանկանում եմ ներողություն խնդրել Նիկիտայից: Քաջ գիտակցում եմ, որ ակնհայտ 11 մետրանոց չնշանակելն ու կարմիր քարտը չեն կարող դառնալ ձեռքերին ազատություն տալու պատճառ: Հուսով եմ, որ Նիկիտան հնարավորինս շուտ կվերադառնա ասպարեզ: Նաև ցանկանում եմ ներողություն խնդրել մրցաշարի կազմակերպիչներից, «Матч ТВ»-ի թիմի իմ թիմակիցներից ու հանդիսատեսից»,- սոցցանցերում գրել է Ռոման Շիրոկովը:
Միջադեպից հետո մրցավարը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մի քանի կար են դրել նրա դեմքին: